06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Սեպտեմբերի 12-ին, ժամը 12:20-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր «Ղազախ-Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով:

Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը

Սեպտեմբերի 13-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ: Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանն այն վայրն է, որտեղ քաղաքական ուժերը, միմյանց հետ բանավիճելով, կարողանում են գտնել տարբեր […]

ՀՀ-ի դեմ Եվրոպական դատարանի վճիռների թիվը քիչ է. Գլխավոր դատախազի թեկնածու

Ազգային ժողովում Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը շարունակում է պատասխանել պատգամավորների հարցերին: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց երկրում արդարության ճգնաժամի մասին, թե ինչպե՞ս է պատրաստվում այդ ուղղությամբ աշխատել: Դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը պատասխանեց, որ արդարության պակասի հետ կապված խնդիր տեսնում է, մանավանդ` դա խնդիր է հանրային ընկալման մեջ: «Ես սրա լուծումը տեսնում եմ մեր […]

Հնարավոր է ՝ կարկուտ տեղա

Հայաստանի որոշ շրջաններում սեպտեմբերի 14-ին` երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 15-17-ը առանձին վայրերում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում սեպտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում […]

«Սատանայի ծնունդ Պերմյակովը որտե՞ղ է կրելու իր պատիժը»

«Սատանայի ծնունդ Պերմյակովը որտե՞ղ է կրելու իր պատիժը»,-Ազգային ժողովի նիստի ընթացքում Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին հարցեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա նաև հետաքրքրքվեց քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի կարգավիճակով և հարցեց, թե արդյոք նա քաղբանտրակյալ չէ: «Ի՞նչ է իրականացվելու քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ Սարի թաղում գործունեություն ծավալած ոստիկանների նկատմամբ»,-հարցրեց պատգամավորը: «Պերմյակովի պատժի կրման վայրը կարող […]

Զերծ մնացեք կանխատեսումներից և ակնարկներից. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության  նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր  էջում գրառել է, «Հորդորում ենք անվտանգության մարտահրավերներով լի այս տարածաշրջանում նմանատիպ և այլ միջազգային ռազմաքաղաքական մակարդակի նշանակումների հարցում պահպանել համապատասխան զսպվածություն և երկրի համար նման կարևոր` կառավարության ձևավորման փուլում զերծ մնալ կանխատեսումներից և ակնարկներից»

Հիմա մենք ի՞նչ վստահություն ունենանք, որ վաղը դուք չեք անհայտանա. Զոհրաբյանը՝ Գլխավոր դատախազի թեկնածուին

«Ինձ մոտ կարծես դեժավյու լինի, նույն ելույթները, նույն խոստումները, որ լսել ենք Գևորգ Կոստանյանից, դրանից առաջ եղած թեկնածուից, ոչինչ չի փոխվել, արդարություն հաստատելու պատրաստակամություն, համակարգում խաղի ճիշտ կանոններ սահմանել, ոչինչ չի փոխվում: Երևի ուղղակի համադասական նախադասությունը փոխվում է ստորադասականի, տարբեր բառամթերք է ու վերջ»,-այսօր Ազգային ժողովում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր […]

Կարտոֆիլը կթանկանա՞

«Գյուղացին  մեղք չունի, մեղավոր են գործարանատերերը: Ինչպե՞ս կարելի է  1 դոլար արժողությամբ գինին Մոսկվայում վաճառել 8 դոլարով»,-այսօր՝ սեպտեմբերի 13-ին «Հենարան» Մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով խողողի մթերման խնդիրներին ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Հրաչ Բերբերյանի խոսքով ՝ ինչպես անցած տարի, այս տարի ևս խաղողի մթերումը ձախողման վտանգի տակ է: Նա հիշեցնում է, որ դեռ որոշ գործարաններ պարտք են գյուղացիներին: «Գյուղացիները փաստում են, որ  2 մլրդի […]

Հանրային վերահսկողության մեխանիզմները շատ կարևոր են. փորձագետները մանրամասնում են

«Տարիներ շարունակ քաղաքացիական հասարակության կառույցները, դիտորդական կազմակերպություններ, քաղաքական ուժեր բազմիցս բարձրաձայնել են, որ ընտրացուցակները բացակայող անձանց հաշվին կեղծվում են և օգտագործվում են իշխանության շահերից բխող արդյունքներ գրանցելու համար: Դա ասվել է բազմիցս տարբեր հարթակներում և դրան ըստ էության լուծում չի տրվել»,-այսօր «Քաղհասարակության գնահատականը Ընտրական օրենսգրքի շուրջ նախաստորագրված համաձայնագրին» թեմայով քննարկման ժամանակ ասաց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն […]

Երբ ԼՂՀ-ն դառնա բանակցությունների լիիրավ կողմ, նա էլ կորոշի՝ ինչ փոխզիջման պետք է գնա. Շարմազանով (վիդեո)

«Մեկ անգամ չէ, որ ԼՂՀ հակամարատության բանակցային գործընթացի վերաբերյալ մենք մեր կարծքին ասել ենք ու այսօր էլ հաստատում ենք, որ քաղաքական կամքի պակաս կա բացառապես Ադրբեջանի նախագահի ու ադրբեջանական կողմի մոտ»,-այսօր ԱԺ-ում   լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ միակողմանի զիջումներ չեն լինելու: «Կարևորը պատճառների վերացումն է, ոչ թե հետևանքն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ