02 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Դստեր ծնվելուց մեկ ամիս անց Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան բաժանվել են /ֆոտո/

Ընդամենը մեկ ամիս առաջ Քարդաշյանների ընտանիքում մեծ ուրախություն տեղի ունեցավ։ Ռոբ Քարդաշյանն ու նրա ընկերուհին՝ 28-ամյա մոդել Բլեք Չայնան դուստր ունեցան, ում անվանեցին Դրիմ Ռենե։

Սակայն փոքրիկի ծնվելուց մեկ ամիս անց նրա ծնողները բաժանվել են։ Պատճառը, ըստ ամերիկյան մամուլի, Բլեք Չայնայի նամակագրությունն է, որը հակերները տեղադրել էին համացանցում՝ նրա հեռախոսը կոտրելուց հետո։

Ընկերուհու հետ նամակագրության մեջ մոդելն ասել է, որ իր փիառի համար է հանդիպում Ռոբի հետ, որպեսզի ստանա Քարդաշյան ազգանունը։ Բացի այդ, նա սիրային նամակագրության մեջ է եղել այլ երիտասարդների հետ, Ռոբին անվանել գեր ու ալարկոտ։

Չայնան դստեր հետ հեռացել է Ռոբի տնից, իսկ Ռոբը Ինստագրամում գրել է, որ անչափ կոտրված է եւ կորցրել է հավատը սիրելիի նկատմամբ։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ