06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Պատրաստվենք պատերազմի /վիդեո/

«Սեպտեմբերի 2-ին եղել եմ Թալիշում: Նույն այն պոստերում էի, որ քաջաբար պահեցին մեր տղերքը: Այն պոստերում , որտեղ հերոսացան: Այս պահին նորմալ իրավիճակ է: Մեր զինվորները մեզնով շատ են հպարտանում ու պատրաստ են պահել պոստը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Արագած Մկրտչյանը (Բոնդո): Ազատամարտիկը սահմանին գտնված ժամանակ մի շարք դիտարկումներ է արել:

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացվելու

Սեպտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ֆիզուլիի շրջանի  Կարախանբեյլի բնակավայրի արևելյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող   նախագահի  անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և  նրա դաշտային օգնականներ  Գենադիե Պետրիկան /Մոլդովա/  ու Խրիստո […]

Իշխանությունը գործուն քայլերով ապացուցում է, որ նպատակը արդար և հանրության համար վստահելի ընտրությունների անցկացումն է. Հ. Նաղդալյան

«Գոնե ապրիլյան պատերազմի թեմայով ՀՀ ԱԺ-ում քննարկումները, լսումները, հարցադրումները, ելույթները եղել են բավական շատ: Պատճառները, հետևանքները քննարկվել են համակողմանի ու հանգամանալի, արվել են համապատասխան հետևություններ և այժմ էլ հսկայական աշխատանքներ են ընթանում: Իհարկե կան շատ հարցեր, որոնք դեռ պետք է քննարկվեն: Սակայն այսօր պահանջել, որ այս հարցը դառնա ՀՀ ԱԺ օրակարգային հարց,  համարում եմ պարզապես […]

Սեպտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը և Վահան Բաբայանը: ԹԵՄԱ՝ ՏԻՄ ընտրություններ. նոր վարչապետի նշանակում և կառավարության փոփոխություններ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հարցազրույցը «Ինտերֆաքս»-ին. ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի այցը ԼՂՀ:

4+4+4 բանակցային ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերն ստորագրել են հայտարարություն

Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «4+4+4» ձեւաչափով աշխատանքային խմբի կողմից Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների կազմակերպման եւ անցկացման մասին փաստաթղթի վերջնական կազմման եւ ստորագրման աշխատանքային նիստ, որի ընթացքում ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները ստորագրել են հայտարարություն: Նիստի ընթացքում քաղաքական ուժերի ներկայացուցիչները, իրենց տեսակետները ներկայացնելով հայտարարության վերաբերյալ, այն որակել են պատմական իրադարձություն, որը կարող է շրջադարձային […]

Հետախուզման մեջ գտնվող 24 ամյա Սուսաննան հայտնաբերվեց

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 14.50-ին, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի հանդամասում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 24-ամյա Սուսաննա Թ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ նա սեպտեբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի (Սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Ինչու իշխանությունը գնաց այդ քայլին. մեկնաբանում է Դ. Հարությունյանը (վիդեո)

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը համարում է Վենետիկյան հանձնաժողովի սկզբունքների խախտում:  «13 և գուցե ավելի տարի է, որ ես նշել եմ, որ ստորագրացուցակների հրապարակումը խախտում է Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներից մեկը: Խախտումը չի վերացել, այլ խնդիր է, որ այս պահին մենք համարեցինք, որ այս պահին քաղաքական արդյունքը շատ ավելի կարևոր […]

Երանի՛ նրան, ով հոգ է տանում աղքատին ու տնանկին

Երանի՛ նրան, ով հոգ է տանում աղքատին ու տնանկին. նեղության օրը Տերը կփրկի նրան: Տերը կփրկի ու կպահպանի նրան, երանելի կդարձնի երկրի վրա և չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը: Տերը նրան կզորացնի տառապանքի մահճում, և նրա անկողինն ամբողջովին կմաքրի իր հիվանդությունից: (Սաղմոս Խ 1-4):

Թուրքիայի արդարադատության նախարարությունը ԱՄՆ-ից պահանջում է կալանավորել Գյուլենին

Թուրքիայի արդարադատության նախարարությունը իսլամի հայտնի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին ժամանակավորապես կալանավորելու հարցով դիմել է ԱՄՆ-ին: Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը: Թուրքիայի արդարադատության նախարարությունը գյուլենական համայանքի ղեկավարին (իսկ այդ համայնքը թուրքական մամուլում ներկայացվում է որպես «Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն» (FETÖ)) ձերբակալելու պահանջը հիմնավորել է այն փաստարկով, թե հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ