Պուտինը ՌԴ դեսպանի սպանությունը սադրանք է որակել /վիդեո/
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը։ Նա դեսպանի սպանությունը սադրանք է անվանել։
Հիշեցնենք, որ 22-ամյա մարդասպանը նախօրեին ներխուժել էր Անկարայի Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ անց էր կացվում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսը եւ կրակ բացել այդ պահին ելույթ ունեցող դեսպանի վրա։
Պուտինը նշել է, որ այս սադրանքի նպատակն է խաթարել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը ու ՍԻրիայում խաղաղ գործըթնացը, գրում է РИА Новости-ն։
«Այս հանցագործությունը սադրանք է՝ ուղղված ռուս- թուրքական հարաբերությունների կարգավորումը ձախողելուն։ Եվ Սիրիայում խաղաղ գործընթացը ձախողելուն, որը ակտիվ առաջ են մղում Ռուսաստանը, Թուրքիան, Իրանն ու միջսիրիական հակամարտության կարգավորման հարցում շահագրգիռ մյուս պետությունները»,- ասել է Պուտինը։
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը սպանությունը ահաբեկչություն է որակել։
Նախարար Սերգեյ Լավրովն էլ նշել է, որ այս դաժան սպանության նպատակը ռուս-թուրքական հարաբերությունների խաթարումն էր։