26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այլ անձանց տեղ են պատասխան տալի՞ս. «Սարի թաղի»-ի գործը սերիալ է դառել

 

«9-ը հոգուն էլ առաջադրվել է նույնանման մեղադրանքներ և մեղադրանքները փաստացի չի կոնկրետացվել: Կալանավորվածներից որևէ մեկը տեղյակ չի, թե ինչի համար է ինքը մեղադրվում: Նույնիսկ մեղադրանքի ձևակերպման մեջ նշված է, որ թվարկված անուններից բացի կան այլ անհայտ անձինք, որոնք ոտքերով, ձեռքերով, քարերով հարվածներ են հասցրել իշխանության ներկայացուցիչներին: Սա նշանակում է, որ Էդուարդ Զեյթունցյանը, Սարգիս Արաբաջյանը կամ Հարություն Թորոսյանը կարող են մեղադրվել անհայտ անձի արածի համար»,- «Գնահատական հուլիսյան իրադարձություններին կալանավորված քաղաքացիների դատական գործերին»  թեմայով քննարկման ժամանակ ասաց «Սարի թաղի» գործով կալանավորվածների փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Նշենք, որ «Սարի թաղի» 9-ը բնակիչներ մեղադրվում են հուլիսի 19-ին տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկաններին հարվածելու մեջ: Նրանց մեղադրանք է առաջադրված 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Մեղադրանքը ապացուցելու դեպքում նրանց սպառնում է 5-ից 10 տարվա ազատազրկում:

Փաստաբանը ընդգծում է, որ ամբաստանյալի աթոռին նստած որևէ մեկի դեմ ցուցմունքները չեն հիմնավորվել: Տուժող ոստիկանը ասել է, որ տղաներից մեկին տեսանյութով տեսել և նմանեցրել է:

«Անձը պետք է պատասխան տա իր արարքի համար: Չի կարող կասկածանքով դատապարտվել»,-նշեց փաստաբանը:

Նրա խոսքով կալանավորումը այս դեպքում ծայրահեղ քայլ է:

Էդուարդ Զեյթունցյանի կինը նշեց, որ իր ամուսինը ունի առողջական խնդիրներ և ինքը այդ մասին բազմիցս ահազանգել է:

«Ինձ ասում եմ, որ ամուսինս բուժում է ստանում: Նա սրտի հետ կապված խնդիրներ ունի և ասում է, որ բուժօգնություն, դեղեր չի ստացել և օրերով քնած է»,-ասաց Լալա Բերնեցյանը:

Սարի թաղի կալանավորված մյուս բնակիչ Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոս Թորոսյանն էլ այս ամենի մեջ մեկ պատճառ է տեսնում՝ վերևից հրահանգել են պատժել քաղաղացիներին.

«Չկա որևիցե հիմք, թե ինչու է նրանց խափանման միջոցը ընտրվել կալանք: Ի՞նչ են քննում հատուկ քնչչական կոմիտեում, երբ չկան փաստեր, ինչի՞ համար են մարդիկ չորս ամիս փակի տակ: Պետբյուջեից կրճատումներ են անում, թող սկսեն քննչական կոմիտեից: Դատախազը ոնց որ դասը վատ սերտած աշակերտ լինի  մեղադրական ճառը կարդալիս, չի կարողանում բացատրել, թե այս մարդիկ կոնկրետ ինչ գործողություններ են արել: Նա տարրական հարցի չի կարողանում պատասխանել, թե կոնկրետ ինչ են արել, որ դուք կալանավորել եք նրանք, բայց չի մոռանում սիրուն կաստյում-շալվարը հագնի, մերսեդեսով գա դատարան: Մի հատ սերիալ է, թատրոն»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ