27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ազատվե՞լ Աբրահամյանի կադրերից (վիդեո)

«Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու խնդիր չկա, կադրերը եթե փոխում ենք, ռեալ փոխում ենք, որպեսզի ինչ-որ խնդիր լուծենք »,-այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը` խոսելով երեկվա կադրային փոփոխությունների մասին: Վարչապետն անձամբ ճանաչում է բոլորին և այն, որ նորանշանակ նախարարների մեծամասնությունը ՀՀԿ անդամ չէ, նա նորմալ է համարում, քանի որ առաջնորդվել […]

Զորահանդեսը մեկնարկեց

Երեւանի Հանրապետության հրապարակում մեկնարկում է Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ռազմական զորահանդեսը: Բեմահարթակում են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի անդամներ, պատգամավորներ, կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։ Շքերթը մեկնարկել […]

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն /ֆոտո/

Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:  

«Ասում են՝ ղարաբաղցիները հայեր չեն, այսպես ապուշ երեւույթներ». Առավոտ

«Վտանգավոր միտում կա` փորձ է կա­տարվում հայ-ռուաական ռազմավարական հարաբերությունները խարխլել: Գիտեք, մենք պետք է ազնիվ լինենք եւ ամեն ինչ դիտարկենք օբյեկտիվորեն: Իհարկե, դա չի նշանակում, որ եթե մենք դաշնակից ենք ՌԴ-ի հետ, ուրեմն պետք է դառնանք գաղութ: Այդպիսի բան չկա: Բայց մի հատ մտածեն, թող նայեն, էլի, քարտեզը: Ով է մեր հարեւանը»,- ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ […]

Սեփական երկրում ապրելու փաստն ամենամեծ երջանկությունն է․ Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․ <<Սա ուղղակի գորգ չէ, այլ ԹՌՉՈՂ։))) Անկախության Գորգն է։))) …Այս տարի ծնունդիս փախել էի բոլորից՝ ընկճված ու անհեռանկար։ Երբ վերադարձա, տեսա տանն ինձ սպասում է այս Բացառիկ գորգը՝ բոլոր առումներով։ Megerian Carpet Armenia ի ու իմ սիրելի երեք ընկերների նվերն էր. Անկախ Հայաստանում գործված, իր տեսակի մեջ […]

Կբաժանեն. Հայկական Ժամանակ

Առաջիկայում կառավարու­թյունում տեղի ունեցող կադ­րային փոփոխություններին զուգահեռ նաեւ կառուցված­քային փոփոխություն է սպասվում. ՊԵԿ-ը, ըստ ամենայնի, նորից կտարան­ջատվի հարկային եւ մաք­սային ծառայությունների Վարչապետ Կարեն Կարապետյա­նը ցանկանում է այս ոլորտում էլ իր կադրերից մեկին տվյալ դեպքում «Գագպրոմ-Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանին նշանակել, որ­պեսզի կարողանա վերահսկել պետական եկամուտ­ների հոսքը եւ ստվերային շրջանառությունը: Երեկ արդեն քննարկումներ կային, որ Հարությունյանը […]

Ում է բերում Կարեն Կարապետյանը. Հրապարակ

Չնայած ավելի վաղ ասվում էր, որ կառավարության ձեւավորումն սկսվելու է անկախու­թյան տոնից հետո, սակայն պարզվեց նորանշանակ վարչապետն շտապում է, եւ օր առաջ նախարարների նշա­նակումը կենսական է մեր տնտեսու­թյան համար: Երեկ ՀՀ նախագահի հրամանագրերով սկսվեց նոր կաբի­նետի ձեւավորումը` կառավարության մի շարք անդամներ, նախագահի եւ վարչապետի աշխատակազմերի ղեկավարներ նշանակվեցին: Նորանշանակների թվում հին ու հայտնի անուններից են աշխատակազմի […]

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ

Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից: Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Սերժ Ազատի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ձեր երկրի ազգային տոնի՝ […]

Բակո Սահակյանը հերքել է հողերի հանձման մասին լուրերը (վիդեո)

Ինչպես արդեն նշել ենք ՀՀ և ԼՂՀ նախահգահները , ինչպես նաև այլ պաշտոնատար  անձինք այս պահին գտնվում են Եռաբլուր զինվորական պանթեոնում: Անկախության 25 ամյակի տոնի առթիվ նրանք այցելել են ձեռքբերված Անկախության զոհասեղանին իրենց կյանքը նվիրաբերված նահատակներին: Լրագրողների հետ զրույցում ԼՂՀ նախագահ Բակո  Սահակյանը նախ շնորհավորեց տոնի առիթով: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը այլ հարցերի նա չի ցանկացել  պատասխանել: […]

Գյումրին` շոկի մեջ. ինչը կարող էր Արշակին ինքնասպանության դրդել. Իրավունք

Երեկ կեսօրին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, աոեղծվածային կերպով զոհվել է Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու «Վարդեւան Գրիգորյանի 26-ամյա որդին` Արշակ Գրիգորյանը: Նա Գյումրիում հայտնի «Պալիգոններ» թաղամասից բժշկական կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած վիճակում: Քանի որ Արշակի դին հայտնաբերվել է տանը, ոչ հեռու նաեւ զենք է եղել, իրավապահները, որպես նախնական վարկած, քննարկում են ինքնասպանու­թյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ