11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Սարսափելի դեպք Սպիտակում. մայրը 7-ամյա և 5-ամյա երեխաներին խեղդամահ անելուց հետո ինքնասպան է եղել

Քիչ առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան 2-րդ նրբանցքի 19 շենքի 3-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տան ներսում՝ գլխավոր մուտքի մոտ, հայտնաբերել են տանտիրուհու՝ 45-ամյա Մարինե Հովհաննիսյանի կախված դին, իսկ ննջարանում՝ անկողինների մեջ, հայտնաբերել են խեղդված 7-ամյա Մանե և 5-ամյա Շողիկ Ավետիսյանների դիերը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Մ. Հովհաննիսյանը ինքնասպանություն է գործել, իսկ դրանից առաջ սառնասրտորեն խեղդամահ է արել երեխաներին։ Փաստի առթիվ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Այս պահին տեղում աշխատում են Լոռու մազի փորձաքրեագետները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ