27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հանձնարարվել է շարունակել փողոցների և բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգի հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության, օպերատիվ շտաբի, «Սանիթեք» ընկերության և վարչական շրջանների ղեկավարների համապատասխան կառույցների կողմից, շուրջօրյա ռեժիմով, գլխավոր և երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքների համակարգված կազմակերպման ու քաղաքացիների ահազանգերին օպերատիվ արձագանքելու համար: Քաղաքապետը հանձնարարել է նույն աշխատակարգով շարունակել գործընթացը՝ ապահովելով մայթերի, բակերի և միջբակային տարածքների ձնամաքրումն ու ձնահեռացումը: Բացի այդ, հանձնարարվել է զուգահեռաբար սկսել նաև բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին կուտակված ձյան և առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները:

Զեկուցվել է, որ, ձյան տեղումներով պայմանավորված, փողոցներն աղով և ավազով մշակելու  հետևանքով մայրաքաղաքի որոշ փողոցներում գոյացել են փոսեր: Հանձնարարվել է կազմակերպել փոսալցման աշխատանքներ՝ խնդրին ժամանակավոր լուծում տալու նպատակով:

Զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի  հանձնարարականի` կազմված է հստակ ժամանակացույց՝ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից Արգիշտի 1 և Բյուզանդի 1/3 հացեների վարչական շենքերում շուրջօրյա հերթապահություն իրականացնելու վերաբերյալ:

Քաղաքապետի հանձնարարությամբ Ամանորի տոնական ոչ աշխատանքային օրերին նույնպես սահմանված է լինելու շուրջօրյա հերթապահություն՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 8-ը ներառյալ, բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով: Հիշեցնենք, որ հերթապահություն  սահմանված է լինելու նաև 12 վարչական շրջաններում, ինչպես նաև կենսապահովման ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ