02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Սերժ Սարգսյանը փորձել է կանխել իմ ասուլիսը. Վիկտոր Դալլաքյան

Նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ով վերջերս հրաժարվեց իր պաշտոնից` ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցիչ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փորձել է կանխել իր առաջին ասուլիսը:

Դալլաքյանի խոսքով` ասուլիսի մասին հայտարարությունից հետո իրեն անընդհատ զանգահարել է նախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Արմեն Գևորգյանը՝  փորձելով զրուցել իր հետ: «Ամբողջ օրն Արմեն Գևորգյանը զանգահարել է ինձ, ես չեմ պատասխանել նրա զանգերին և հասկացել եմ, որ նպատակը 2016 թվականի հոկտեմբերի 11-ի իմ ասուլիսը չեղարկելն է։  Այսինքն՝ ՀՀ նախագահը, որը գտնվում էր Նյու Յորքում, փորձում էր ինձ հետ կապվել, որպեսզի ես ասուլիս չանեմ, նա սարսափում էր իմ ասուլիսից», – նշեց նա։

Լրագրողների դիտարկմանը, թե միգուցե այլ հարցով է Արմեն Գևորգյանը զանգահարել իրեն, նա ոչ մի արձագանք չտվեց:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ