01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Տեխզննման կտրոնները վերանալու են

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ տեխզննման կտրոնների հետ կապված` առաջարկությունների փաթեթ է ներկայացվել Կառավարություն: «Տեխզննման կտրոնները վերանալու են: Ճանապարհային ոստիկանները օնլայն են հետեւելու` ավտոմեքենաներն անցել են արդյոք տեխզննում, թե պարզապես գնել են կտրոնը»,-ասաց նա:

Խոսելով իրանական երկաթուղուց` նա ասաց,  որ երկաթգծի հետ կապված կա արդեն բիզնես պլան, որոշակի հատվածներում ուսումնասիրություններ են կատարվել: «Մենք աշխատանքներ ենք կատարում նաեւ ներդրողների հետ: Առավել ստույգ տեղեկատվությունն ավելի ուշ կտրամադրենք, բայց այդ հարցը միշտ էլ եղել եւ լինելու է քննարկման առարկա»,-ասաց նախարարը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ