«ՀՀ-ում ուժով, բռունցքով հարցեր չեն լուծվում»

Այսօր ամփոփիչ ասուլիսի ընթացքում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ որպես կարեւոր իրադարձություն, նշեց ՀՅԴ հետ քաղաքական նոր կոալիցիայի ստեղծումը. «Դա ծրագրային համագործակցության նոր հեռանկարներ բացեց»:
Արմեն Աշոտյանը նշեց՝ «Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի գրավումը մարտահրավեր էր:
«Այս իրադարձությունը ցույց տվեց, որ ՀՀ-ում ուժով, բռունցքով լուծվող հարց չկա. այս ճանապարհը հղի է ապագայի նկատմամբ ՀՀ գոյության բազմաթիվ խնդիրներով: Այս իրադարձությունը մերկացրեց նաեւ հասարակական-քաղաքական ոլորտում բազմաթիվ հարթություններ», – նշեց Աշոտյանը:
Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ անդամակցությունից հետո յոթ հազար անձի՝ ՀՀԿ -ին անդամագրվելու ցանկությանը, ապա Արմեն Աշոտյանը նկատեց. «ՀՀԿ անդամակցության մասին միշտ խոսում են, սակայն դուրս գալու մասին՝ որպես կանոն, պատմությունը լռում է»: