26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայ ուսանողներն ավելի մարզասեր են դարձել

«Ե՛վ մարզական ծրագրերով հետաքրքրվող ուսանողների թիվը, և՛ ուսանողների շրջանում անցկացվող մարզական միջոցառումների թիվն աճել է»,- այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն՝ ամփոփելով 2016-ին այս ոլորտում իրականացված ծրագրերը՝   հայտարարեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը:

«Հիմնադրամը խրախուսում է ուսանողների շրջանում կազմակերպվող միջբուհական և ներբուհական մարզական ծրագրերը, քարոզչական աշխատանքը՝ սպորտով ավելի ակտիվ զբաղվելուն ուղղված: Այդ նպատակով համագործակցում ենք նաև մասնագիտական ՀԿ-ների հետ»: Արուսյակ Պողոսյանը շեշտեց, որ մարզական ծրագրեր իրականացվում են ոչ միայն Երևանում, այլև մարզերում. «Հիմնադրամի մարզային կենտրոնները տարվա ընթացքում պարբերաբար նման ծրագրեր են իրականացնում: Մեր մարզային բանկում ունենք 5000 կամավոր, որոնք տարվա ընթացքում մասնակցում են բոլոր տեսակի սպորտային և քարոզչական ծրագրերի: Համոզված ենք, որ որքան առողջ է երիտասարդը, այնքան նրա գործունեությունն այլ ոլորտներում արդյունավետ է», – ընդգծեց բանախոսը:

ՀՀ ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ, գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանն իր հերթին նշեց՝  տարվա ընթացքում շուրջ 5000 ուսանողներ ներգրավված են եղել սպորտային տարբեր միջոցառումների: Անդրադառնալով ֆեդերացիայի գործունեությանը՝ պարոն Գաբրիելյանը նշեց. «Մարզական ֆեդերացիան ակտիվ գործունեություն է  ծավալում 1994-ից՝ ուղղված առողջ ապրելակերպին, ուսանողական սպորտին, մասնակցում տարբեր միջազգային ծրագրերի: Համագործակցում է ԿԳՆ-ի, 2015-ից նաև ՀԵՀ-ի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ