18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեղավորների տարբերւթյունը

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ
ՓԻԼԻՍՈՓԱ (ԻՄԱՍՏԱՍԵՐ) , ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՍՊԱՍԱՎՈՐ
Ծնվել է 1346թ․ մահացել՝ 1409թ․

ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Երեք տեսակ մեղավորներ կան․

Առաջին, կան, որ պատահմամբ գայթակղվելով ընկնում են մեղքի մեջ՝ ակամա, կամավոր կամ անգիտությամբ։ Սա ներելի է, որի համար Դավիթն աղոթում է․ «Իմ մանկության և անգիտության մեղքերը մի՝ հիշիր» (Սաղմ․ 24։7)։

Երկրորդ, կան, որ մեղք են գործում թեպետ գիտությամբ, սակայն զղջումով և երկյուղով հանդերձ սրանք էլ ներում ունեն, քանի որ նրանց մեջ հույս կա, որովհետև գարշության և խավարի մեջ ճանաչում են իրենց՝ ըստ Դավթի․ «Ասացի՝ գուցե խավարն ինձ ծածկի կամ գիշերը՝ փրկության լույսի փոխարեն» (Սաղմ․ 138։11)։

Երրորդ, կան, որ իրենց կամքով են մեղքի մեջ ընկնում՝ իբրև բարիք գործելով և վայելք են գտնում նրա մեջ, իբրև դեպի լույսը գնալով; Դրանց համար առակն ասում է․ «Ամբարիշտների լապտերը մեղքն է» (Առակ․21:4): Եվ դարձյալ․ «Անզգամ մարդը ծիծաղելով է չարիք գործում» (Առակ․ 10։23), դրա համար ասում է․ «Ամբարիշտ անձը չարիքների մեջ ողորմություն չի գտնում որևէ մեկից» (Առակ․ 21։10), քանի որ այդպիսին զերծ է Աստծո խնամքից և հրեշտակների պահպանությունից, մինչև որ մեղքերց զզվելով զղջման գա։

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ