27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ադրբեջանը լուրջ կորուստներ ունեցավ դիվանագիտական դաշտում» (վիդեո)

«2016 թվականը դարձավ Իրանի ակտիվացման փուլի ու նոր դրսևորման տարի, ու այսօր էլ ականատես եղանք, որ Իրանի նախագահն այցելել է Հայաստան: Երկար նախապատրաստված այց էր, որի ընթացքում պետք է ստորագրվեն բազում պայմանագրեր»,- այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա` Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը մեծ փոփոխություն եր տարածաշրջանի համար:

Ամփոփելով տարին Հայաստանի համար նա հիշեց ապրիլյան քառօրյա պատերազմը: «Բանակցային գործընթացում ադերբաջանական դիրքորոշման մի շարք թեզեր ջախջախվեցին, օրինակ որ ասում էին, թե ամեն պահ կարող են ի շահ իրենց լուծել կոնֆլիկտը: Նաև այլ քարոզչական թեզեր ի ճիգ դարձան»,-նշեց նա:

Քաղաքագետը նկատեց, որ Ադրբեջանն ըստ էության բավական լուրջ կորուստներ ունեցավ դիվանագիտական դաշտում:  «Ապրիլյան իրադարձություններից հետո իրավիճակ է փոխվել բանակցային գործընթացում: Հայկական կողմն առաջարկեց նախապայմաններ, որոնք բավարարելու դեպքում միայն կշարունակեր բանակցությունները: Սա ամենակարևոր հաղթանակներից մեկն էր, այսինքն` Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը դարձավ գործոն, որն անտեսել այլևս հնարավոր չէ»,-նշեց Հ. Մելիք-Շահնազարյանը:

Նա հիշեցրեց նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստիպված էր խոստովանել, որ միջազգային հանրությունն իրեն ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը: Սա ևս կարևոր հաջողություն է բանակցային գործընթացում` նրա խոսքով:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ