05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս հակամարտության խաղաղ կարգավորմանը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին Տիկին գլխավոր քարտուղար, Տիկին նախագահ, Հարգելի գործընկերներ, Շատ հաճելի է նախորդ տարի երևանյան հանդիպումից հետո այսօր ձեզ տեսնել այստեղ՝ Անտանանարիվուում՝ նախարարական համաժողովի համար այնքան արժանի վայրում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արտգործնախարարների խորհրդի նախագահին և Մադագասակարի իշխանություններին՝ մեզ ցուցաբերած ջերմագույն ընդունելության համար: Ես մեծ ուշադրությամբ ունկնդրեցի տիկին գլխավոր […]

Եթե ետ չկանգնենք, ներում չի լինելու

Հովնան մարգարեն մտավ Նինվէ ու ասաց. «Եվս երեք օր, եւ Նինվէն պիտի կործանվի» (Հվն 3:4): Ժողովուրդը շատ լրջությամբ մոտեցավ այս խոսքին ու թագավորի հետ գուրձ հագնելով ծոմապահությամբ զղջացին: Ի սրտե աղոթեցին Աստծուն ու հետ կանգնեցին իրենց չարությունից: Քաղաքը փրկվեց: Սոդոմն ու Գոմորն այսպես չվարվեցին ու կործանվեցին: Տեր Հիսուսն ասում է, որ մեր սերնդի համար շատ […]

Ահա թե ինչու չի կարելի գոռալ երեխաների վրա

Երեխաներին պետք է սիրել, նրան վրա գոռալով դուք նրանց լուրջ սթրեսի եք ենթարկում, որը հետագա կյանքի վրա լուրջ ազդեցություն է ունենում։ Ինչպես պարզել են Այովայի համալսարանի գիտնականները, եթե փոքր հասակում երեխաների վրա շատ են գոռում, հետագայում նրանք ճարպակալման հակում են ունենում, հայտնում է Fox News-ը։ «Դաստիարակչական գործընթացի ժամանակ կոպտությունը բերում է առողջական խնդիրների մեծ տարիքում, եւ […]

Բակո Սահակյանը սկսել է նոր Սահմանադրության նախագծի շուրջ խորհրդատվությունները

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին սկսել է Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից իրեն ներկայացված նոր Սահմանադրության նախագծի շուրջ խորհրդատվությունները: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նույն օրը Նախագահը հանդիպում է ունեցել Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների հետ՝ խորհրդանշական համարելով այդ գործընթացի մեկնարկը հենց նման շրջանակներում:

«Ի՞նչ կապ ունի` կուսակցություն է մտնում, դուրս գալիս»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի համար միևնույնն է, թե վարչապետ Կարեն Կարապետյանն անդամակցելու է ՀՀԿ-ին: Այս որոշման մասին վարչապետը հայտարարել է այսօր Կառավարության նիստի ժամանակ: «Ի՞նչ կապ ունի դա: Ինձ այդպիսի բաները չեն հետաքրքրում, դա ժողովրդին զբաղեցնելու համար է, ով ուր գնաց, ով ում հետ է  վատ, կարևոր չէ: Ինձ տնտեսության վիճակն է հետաքրքրում, լավ […]

«Մանչեսթեր Յունայթեդ»- «Ֆեյենորդ». բուքմեյքերական կանխատեսումներ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ մրցափուլում «Մանչեսթեր Յունայթեդը»  իր ուժերը կչափի «Ֆեյենորդի» հետ,  որին առաջին շրջանում պարտվել է նվազագույն հաշվով։ William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում անգլիական ակումբին, որի հաղթանակը գնահատում է 1․35 գործակցով։ «Ֆեյենորդի» հաղթանակի գործակիցը 10․00 է, իսկ ոչ ոքին՝ 5․00։ Նոյեմբերի 24-ին կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Սերն անցնում է․ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն այլեւս միասին չեն ապրում

Վերջին օրերին լուրեր են տարածվել, որ Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի ամուսնական կյանքն այնքան էլ հարթ չէ։ Իրավիճակն այնքան է բարդացել, որ Քանյեն նախօրեին հայնվել էր հիվանդանոցում՝ լուրջ սթրեսսի հետեւանքով։ Այժմ, ինչպես պնդում է ընտանիքի մտերիմներից մեկը, Քիմը վերցրել է երեխաներին ու հեռացել տանից, նա ապրում է մոր՝ Քրիս Ջենների տանը։ Քիմը, աղբյուրի խոսքով, հույս […]

Սանկտ-Պետերբուրգում մեկնարկել են ԱՊՀ միջխորհրդարանական Վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքները

Նոյեմբերի 24-ին Սանկտ -Պետերբուրգի Տավրիկյան պալատում մեկնարկեցին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքները, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հայկ Բաբուխանյանը, Արմեն Ավետիսյանը և Արաիկ Հովհաննիսյանը: Նոյեմբերի 24-ի միջոցառումների շրջանակում տեղի ունեցան ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի […]

Որոնվում է անհետ կորած 16-ամյա Ռուզաննան

Ոստիկանության Շենգավիթ բաժնի կողմից որոնվում է անհետ կորած 16-ամյա Ռուզաննա Մալխասյանը։ Այս  մասին  տեղեկացնում է  ոստիկանության պաշտոնական կայքէջը։ Ռուզաննա Մալխասյանի մասին տեղեկություններ ունենալու դեպքում դիմել Շենգավիթի բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին։

Հրդեհ Սիսիանում

Նոյեմբերի 24-ին, ժամը 00.05-ին ահազանգ է ստացվել, որ  այրվում են Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 32ա տանը հարակից քարե արհեստանոցի փայտյա կառուցատարրերը և արհեստանոցի մոտակայքում գտնվող գոմաղբը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.45-ին, մարվել՝ 01.40-ին: Այրվել են Ս. Մ.-ին պատկանող քարի արհեստանոցի դիմային հատվածը (մոտ 6 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ