05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Սպասելիքները վերացա՞ն

Գերագույն խորհրդի նախկին պատգամովր Ազատ Արշակյանը համոզված է՝  ՀՀԿ-ին անդամակցելուց հետո վարչապետի վաչրկանիշն անկում կապրի: «Այլ կերպ ասած՝ վարչապետի վարկանիշը կհավասարվի  ՀՀԿ-ի վարկանիշին, ինչպես  դա եղավ  նախկին վարչապետների՝ Սարգսյանի ու Աբրահամյանի պարագայում:  Կարապետյանն իր վրա է վերցրել  մեր երկրի տնտեսական այս վատ վիճակի պատասխանատվությունը: Անձամբ ես կուզենայի, որ այլ կերպ լիներ:  Հավատը նորության վերաբերյալ պակասեց: […]

«Ես ի՞նչ գիտեմ, համագումարը քվեարկությունով է լինում»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի խոսքով` ոչ ոք չգիտի ովքեր են լինելու ՀՀԿ գործադիր մարմնի ղեկավար կազմում: Նշենք, որ նոյեմբերի 26-ին կայանալիք համագումար, ըստ մամուլի, փոփոխություններ են լինելու կուսակցության գործադիր մարմնի կազմում: «Ես ի՞նչ գիտեմ, համագումարը քվեարկությունով է լինում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Այվազյանը` մեկնաբանելով այդ լուրերը: Հարցին, թե քվեարկությունն ազատ է, նախօրոք չ՞ի ասվում […]

Կարեն Կարապետյանն անցավ Սերժ Սարգսյանին. Ժամանակ

«Գելլափ ԻՆթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը հրա­պարակել է սոցհարցման տվյալներ, ըստ որոնց` իր հանրային վարկանիշով Կարեն Կարապետյանը առաջ է Սերժ Սարգսյանից: Հրապարակված ցուցանիշներում ոչ այնքան ուժերի հարաբե­րակցությունն է խնդիրը, որ­քան դա հրապարակելու հանգամանքը ինքնին: Զար­մանալի չէ, որ Կարեն Կարա­պետյանը Սերժ Սարգսյանից առաջ է: Զարմանալի է, որ այդ մասին հրապարակավ հայտարարվում է: Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: […]

ԼՂ ՊՆ-ից հայտնում են

Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (5 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն […]

Ռեկորդ խփեց. Իրատես

«Այսօր ռեկորդ խփեցինք` համ հասցրինք հայտա­րարություն անել, հա մ օրակարգը հասցրինք, նիստն էլ կարճ տևեց, եթե չլիներ Արփինե Հովհաննիսյանի երկար զեկույցը»,- կառավարության երեկվա նիստից հետո հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ- ին անդամակցության «գործն» ավարտին «հասցնելով»: Նախ կուսակցական դառնալու «ձևի» մասին, կա­ռավարության նիստերն աշխատանքային միջավայր են, և քաղաքական հարցեր դրանցում արծարծելը, մեղմ ասած, տեղին չէ: Ինտրիգը […]

Առաջին դեմք. Հրապարակ

Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվակա­նի նախկին տնօրեն Գեւորգ Ալթունյանին պաշտոնանկությունից հետո առաջարկվել էր գնալ կառավարություն տեղեկատվու­թյան եւ հասարակայնության հետ կապե­րի վարչության պետ, բայց նա հրաժար­վել էր` նշելով, որ չի ցանկանում երկրորդ դեմք լինել: Ինչպես հայտնի է Կարեն Կա­րապետյանի լրատվամիջոցների հետ կա­պերով զբաղվում է նրա խորհրդականը եւ վաղեմի զինակիցը` Շուշան Սարդարյանը: Եվ Ալթունյանը դիմել է Վիգեն Սարգսյա­նին […]

Սեյրան Օհանյանի հետեւից. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով`ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կադրերը մեկը մյուսի հետեւից լքում են իրենց պաշտոնները: Մասնավորապես թերթի հավաստի աղբ­յուրները հայտնում են, որ ռազմական ոստիկանության պետի տեղակալ Արմեն Հարությունյանը, որը Օհանյանի հետ բարեկամական կապեր ունի, ազատվել է աշխատանքից: Իսկ Սեյրան Օհանյանի անվտանգության պետի պաշտոնը զբաղեցրած Սերգեյ Հայրապետովը այլ աշխատանքի է տեղափոխվել: Սակայն Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո […]

Ստեփանավանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ նոյեմբերի  25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ստեփանավանի ավտոճանապարհներին  տեղում է ձյուն: Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Վարորդներին  խորհուրդ է  […]

Վտանգավոր անակնկալ. Առավոտ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստո­րագրած հրամանը, համաձայն որի` Ռուսաստանի եւ այլ պետությունների միջեւ ռազմատեխնիկական հա­մագործակցության մասին տեղեկությունը պետական գաղտնիք կհամարվի, կարող է տհաճ անակնկալներ մատուցել Հայաստանին: ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը թերթի հետ զրույցում նշեց, որ պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է զենքի մատակարարումներից զատ` նաեւ մի շարք այլ ուղղություններով զարգանալ: Նա զգուշաց­րեց. «Մենք հատկապես ուշադիր […]

Մեծ վտանգներ. Հայկական Ժամանակ

Հայաստանում խոզաբու­ծությամբ զբաղվող փոքր եւ միջին տնտեսվարողները մեծ վտանգներ են տես­նում իրենց բիզնեսի հա­մար: Նրանց համոգմամբ` հաջորդ տարվա գարնա­նից ՀՀ-ում խոզաբուծությու­նը կկենտրոնանա մի քանի օլիգարխների ձեռքում: Խնդիրն այն է, որ մի քանի ամիս առաջ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կտրուկ հզորաց­րել է իր խոզաբուծական ֆերմաները: Խոզի մսի մթերման գնի նվազման պատճառով ֆերմերները չեն ստանալու իրենց ակնկալած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ