08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ներսես Երիցյանը վերանշանակվեց

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ներսես Երիցյանը նշանակվել է Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետը` որոշում եմ. Ներսես Երիցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի […]

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբ և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Vectra B» մակնիշի 91 AL 777 պ/հ […]

Ինչո՞ւ են մարդիկ միգրացիայի ուղին բռնում

«Նախորդ տարվա համեմատ՝ մեր երկրում  նվազել է միգրացիոն գործընթացներում  բնակչության ներգրավվածության մակարդակը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը: Բանախոսն ընդգծեց՝ միգրացիոն գործընթացներում տեղի է ունեցել նաև տնային տնտեսությունների ներագրավվածության նվազում, որը հաջորդել է նախորդ տարիներին արձանագրված զգալի աճին: «Այսօր արդեն միգրացիոն գործընթացներին մասնակցություն ունեն տնային տնտեսությունների միայն 31,6 տոկոսը, նախորդ տարիներին […]

Պաշտոնական ացով Վրաստանում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ պաշպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիում կայացած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Լևան Իզորիայի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական ռազմական համագործակցությունն ու ապագա ծրագրերը: Կողմերը անդրադարձել են […]

ՀՀ և Իրանի նախագահների համատեղ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանի հրավերով, 2016թ. դեկտեմբերի 21-ին, բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ, պաշտոնական այցով Հայաստան այցելեց Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Հասան Ռոհանին: Իրանի Իսլամական Հանրապետության Հախագահ Հասան Ռոհանին, Հայաստանի Հանրապետություն այցելության ընթացքում, հանդիպեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը հանդիպում ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի […]

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Իրանի նախագահ

Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի։ «Մեզ համար Հայաստանը և Ադրբեջանը բարեկամ երկրներ են, և մենք հույս ունենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ականտեսը կլինենք։ Դա կլինի ողջ տարածաշրջանի օգտին: ԼՂ հակամարտությունը  ռազմական լուծում չունի»,-  ասել է Ռոհանին։

Ով բեռ է վերցնելու, մենք իր կողքը կանգնելու ենք. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային այցն է կատարել ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզեր՝ մարզպետների, համայնքների ղեկավարների և մարզերի գործարարների հետ քննարկել առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները: Եղեգնաձոր քաղաքում կայացած հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր մարզային այցից հետո հավաքվում են որոշակի նախաձեռնություններ, ծրագրեր, որոնք քննարկվում են կառավարությունում, ստանում հետադարձ արձագանք. դրանք այնուհետև դառնալու […]

Հայ ծնողների 40 տոկոսը ծեծում է երեխային

«Այս տարվա կտրվածքով, Երեխաների պաշտպանության ցանցն իրականացրել է ուսումնասիրություն 10 հազար ծնողների շրջանում եւ պարզել, որ ծնողների 40 տոկոսը երեխաներին դաստիարակելիս կիրառում է բռնության մեթոդը»,-այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երեխաների պաշտպանության ցանց»-ի խորհրդի  անդամ Աիդա Մուրադյանը: Նրա խոսքով, այդ ցուցանիշն այնքան էլ նորություն չէ, քանի որ 5 տարի առաջ ուսումնասիրության արդյունքները եւս նույնպիսի արդյունքներ էին արձանագրել: […]

Սերժ Սարգսյանը 2017-ին կայցելի Իրան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 2017–ին կայցելի Իրան։ «Ես Հասան Ռոհանիին շնորհակալություն եմ հայտնել եկող տարի Իրան այցելելու հրավերի համար, նաև ասել եմ, որ հաճույքով ընդունում եմ հրավերը»,– ասաց նախագահը։ Վերջինս նաև հավելեց, որ Հայաստանը և Իրանը շահագրգռված են հարաբերությունների ամրացման ու զարգացման մեջ։ «Դրա վկայությունը Հայաստանի անկախանալուց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված