Անբարեխիղճ մսավաճառների վաճառքի կետերը կփակվեն
2017-ի հունվարից կկասեցվեն Գումի շուկայի հարևանությամբ գործող մսամթերք վաճառող այն կետերը, որտեղ կարձանագրվեն խախտումներ: ՍԱՊԾ անասնաբուծության պետ Հովհաննես Մկրտչյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է՝ մսավաճառների հետ վերջնական համաձայնության են եկել: «Նախկինում մենք տուգանում կամ ժամանակավորապես կասեցնում էինք նրանց գործունեությունը, բայց հիմա խախտման դեպքերի հայտնաբերման դեպքում վերջնականապես կփակվեն այդ ցանցերը», – նշել է Հովհաննես Մկրտչյանը: […]