14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Որոշումը էլի Սերժ Սարգսյանը կկայացնի….

«Իրենք այլևս անելիք չունեն կառավարման համակարգում: Այն փայ մտնոցին, որ եղավ Սերժ Սարգսյանի ժամանակով չի կարելի հանդուրժել: Ասել են ապահով Հայաստան դարձել ենք աշխարհի ամենաանապահով երկրներից մեկը: Մենք չունենք այլ ճանապարհ, քան փոխենք իրերի վիճակը ու «հանրապետական» կուսակցությանը հեռացնենք կառավարման գործընթացից»,-այսօր՝ մարտի 11-ին ՝ Երևանի Ավան համայնքում մեկնարկած քարոզարշավի ժամանակ ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը անդրադարձավ իր դաշինքը ներկայացնող՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի կենսագրություններին:

Մարտիրոսյանը ընդգծում է, որ նրանք ունեն հարկավոր փորձն ու կարողությունը և միայն սահմանադրական փոփոխություններից հետո կհասնեն իրենց երազած Հայաստանին:

«Ամենակարևորը, որ մենք իրականացնելու ենք՝ դա արդարություն և ազատությունը Հայաստան բերելն է: Այս իշխանությունը խլել է մեր աշխատելու և ստեղծագործելու կարողությունը»,-ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանը ընտրողներին խորհուրդ է տալիս չվստահել վարչապետ Կարեն Կարապետյանին.«Կարեն Կարապետյանը էլի Ռուսաստանից առաջարկ կստանա ու կթողնի կգնա: Որոշում կայացնողը էլի կմնա Սերժ Սարգսյանը»:

Նշենք, որ սա դաշինքի առաջին հանդիպումն է մայրաքաղաքում: Ավելի վաղ, նրանք նախընտրական հանդիպումներ էին ունեցել Տավուշի եւ Կոտայքի մարզում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ