06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Հաջորդ շաբաթ հանրությանը հաշիվ կտան

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ  վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարություններ տվեց: Վարչապետը հանձնարարեց իրականացնել ներդրումային ծրագրերի գույքագրում ու կառավարության աշխատակազմ ներկայացնել այն ծրագրերի ցանկը, որոնցում կանխատեսվում է ներդրումների իրականացումը 2017 թվականի ընթացքում՝ հստակ նշելով ներդրումների ծավալները: «Հաջորդ շաբաթ բոլոր գերատեսչությունները, կոմիտեները հանրությանը պետք է հաշվետվություն տան՝ 2017 թվականին իրենց ոլորտում ի՞նչ […]

Ստյոպա Սաֆարյանին 2 առաջարկ է արվել (տեսանյութ)

4-րդ գումարման Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը դեռևս վերջնական որոշում չունի, թե որ դաշինքի կամ կուսկացության հետ է մասնակցելու խորհրդրանական ընտրություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ս. Սաֆարյանն ասաց, որ առաջարկներ եղել են «Ազատ դեմոկրատների» ու «Ելք» դաշինքի կողմից, սակայն թե ինքը, թե «Ժառանգությունից» վերջերս […]

Հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: ԹԵՄԱ՝ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ. նախընտրական գործընթացներ. ընտրական տարում սպասվող ներքաղաքական զարգացումներ և հեռանկարներ:

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Դավիթ Հարությունյանը՝ Կարեն Կարապետյանի հանձնարարականների մասին

Այսօր, հունվարի 19-ին ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ ՝ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո տրված հանձնարարականների ամփոփումը` 2016-ի սեպտեմբերի 15-ից մինչև 2017 -ի հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածի համար: Հարությունյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 15-ից մինչև հունվարի 12-ը Կառավարության նիստերին հնչել են  տարբեր հանձնարարականներ, այս ընթացքում մշակվել է 101 իրավական ակտ, որից […]

ՀՀՇ-ը՝ Ծառուկյա՞նի հետ

«Դեռ վերջնական որոշում չունենք, կլինի որոշում, կհայտնենք, կիմանաք»,-Henaran.am-ին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կուսակցությունը որոշել է խորհրդարանական ընտրություններին մասնակցել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ միասնական դաշինքով: Նշենք, որ մամուլն այսօր գրել է, որ ՀՀՇ-ը որոշել է միանալ Գ. Ծառուկյանին, ով ԲՀԿ-ի առաջիկա համագումարում կվերընտրվի կուսակցության […]

Կանանց զարդարանքը

Ուզում եմ, որ տղամարդիկ աղոթեն ամեն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր, առանց բարկության եւ երկմտության։ Նույնպես եւ կանայք, համեստ զարդարանքով, ակնածությամբ եւ պարկեշտությամբ թող զարդարվեն. ոչ թե մարգարտով ընդելուզված ոսկյա հյուսքերով կամ պճնազարդ զգեստներով,այլ՝ բարի գործերով, ինչպես վայել է աստվածապաշտությունը հանձն առած կանանց։ Կին արարածը թող ուսանի լռությամբ, կատարյալ հնազանդությամբ։Եւ ես թույլ չեմ տալիս, […]

Դոլարը շարունակում է թանկանալ

Հայաստանյան բանկերում այսօր ամերիկյան մեկ դոլարը  կարելի է գնել  է 484.50 դրամ նվազագույն և 485. 50 դրամ առավելագույն փոխարժեքով; Այն վաճառվում է  488.50 դրամ նվազագույն և 489.50  դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 513 դրամ նվազագույն և 518 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 522 դրամ նվազագույն և 525  դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 8։05 […]

Սեյրան Սարոյանն առաջադրվելու է ռեյտինգային ցուցակով

«Մի քանի օր պետք է համբերել ու օրենքով սահմանված ժամկետում կիմանաք, թե ով որ ընտրատարածքում է մասնակցելու, մասնակցելու է, թե չի մասնակցելու»,-Henaran.am-ին ասաց ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանը` մեկնաբանելով լուրերը, թե ԵԿՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը որոշել է չառաջադրվել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ըստ մամուլի` նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է, որ Մ. […]

Այսօր Դանիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

Այսօր՝ հունվարի 19-ին Դանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ բանաձևը խորհրդարանի օրակարգ է բերվել Enhedslisten, Alternativet կուսակցությունների կողմից, հեղինակներն են Նիկոլայ Վիլլումսենը և Ռասմուս Նորդքվիստը: Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ են սկսել այս նախաձեռնությունը տապալելու նպատակով: Հիմնական թիրախներն են հանդիսանում խորհրդարանի այն անդամները որոնք պայքարում եմ ցեղասպանության ճանաչման համար: Սակայն դանիացի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ