09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

57 տարի և 6 ամիս դատապարտված Կարենը բերման ենթարկվեց/տեսանյութ/

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 10-ին, Երեւանի Ծարավ աղբյուրի փողոցից ոստիկանություն բերման են ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զօրահավաքներից խուսափելու հոդվածի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, Մերձավան գյուղի բնակիչ 27-ամյա Կարեն Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի այդ Կարեն Խ.-ն հետխուզվում էր նաեւ Ինտերպոլի կողմից։ Հունաստանի Սալոնիկ քաղաքի վերաքննիչ դատարանը 2015թ նրան դատապարտել է 57 տարի եւ 6 ամիս ազատազրկման ու նշանակել տուգանք՝ մարդուն առեւանգելու, սպանության, ապորինի զենք կրելու եւ կողոպուտ կատարելու համար։ Պատիժը կրել է Հունաստանի Դոմոգոս քաղաքի քրեակատարողական հիմնարկում։

2016թ. ապրիլի 6-ին նրան 6 օրով տրամադրվել է արձակուրդ, որից հետո քրեակատարողական հիմնարկ չի վերադարձել։ Կարեն Խ.-ն տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ