06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Առաջնահերթ ստեղծելու ենք աշխատատեղեր»

 «Ծառուկյան» դաշինքով թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Դավիթաշեն, Աջափնյակ) առաջադրված թեկնածու Զոհրաբ Զոհրաբյանը կարծում է՝ ՀՀ-ում հնարավոր է դրական փոփոխությունների հասնել, եթե հասարակությունը կատարի գիտակցված ընտրություն:

«Ամբողջ գիտակցական կյանքս անցկացրել և այսօր էլ ապրում եմ Երևանի ամենաբազմամարդ թաղերից մեկում: Արաբկիր համայնքն իմ սիրտն է: Չեմ պատկերացնում ինձ առանց Երևան քաղաքի, առանց Արաբկիրի: Գործունեությանս ընթացքում մշտապես մշակում եմ ծրագրեր Արաբկիր համայնքի բնակիչների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար», –Henaran.am-ի հետ զրույցում նշեց Զոհրաբ Զոհրաբյանը: Վերջինս շեշտեց՝ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում հասարակության տրամադրությունները լարված են. հարկավոր է այնպես անել, որ ՀՀ քաղաքացին իրեն ապահով զգա իր երկրում:

«Դա պայմանավորված է ներկայիս սոցիալական ծանր խնդիրներով: Մարդն, ով արթնանալուց հետո մտածում է իր օրհասական մի կտոր հացի մասին, չի կարող ուրիշ որևէ բանի շուրջ կենտրոնանալ: Մյուս այլ մտահոգիչ հարցն արտագաղթն է. լավագույն մասնագետները հեռանում են երկրից, ինչը կրկին պայմանավորված է սոցիալական խնդիրներով, հավատի կորստով», – ընդգծեց Զոհրաբ Զոհրաբյանը: Վերջինս շեշտեց՝ «Ծառուկյան» դաշինքի ծրագրային դրույթներն ու առաջնահերթությունները բավականին ընդգրկուն են:

«Այնտեղ շոշափում են պետության և հասարակության գործունեության տարբեր ոլորտներ, անդրադառնում տնտեսական, սոցիալական, կրթական, առողջապահական, գյուղատնտեսության ոլորտներին, առաջարկում լուծումներ, քայլերի հստակ հաջորդականություն: Առաջնահերթ ստեղծելու ենք աշխատատեղեր, որպեսզի մարդկանց առօրյան չլինի հոգսաշատ, առավոտից երեկո չմտահոգվեն, թե ինչպես վաստակեն իրենց մի կտոր հացը, այլ մտածեն իրենց բարեկեցիկ ապագայի մասին» – եզրափակեց Զոհրաբ Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ