10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հայկական ավտոբուսը ՌԴ-ում վթարի է ենթարկվել․ կան տուժածներ

Փետրվարի 15-ին, ժամը 17:05-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի (դաշնային) 1142 կմ-ին (Կուշևսկու շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ. Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող “Setra” մակնիշի АМ 97 РМ 999 պետհամարանիշով ավտոբուսը բախվել է “МАН” մակնիշի М613АН161 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային: Ավտոբուսում եղել է 9 ուղևոր, որոնց թվում երեխաներ չեն եղել: Բոլոր ուղևորները ՀՀ քաղաքացիներ […]

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքները ցույց են տալիս՝ նավթի համաշխարհային գները նվազում են, այդ մասին վկայում են առևտրի տվյալները։ Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի մարտյան ֆյուչերսներում WTI թեթև տեսակի նավթի գինը նվազել է 0.68 %-ով` մեկ բարելի դիմաց հասնելով 52.84 դոլարի, հայտնում է Gazeta.ru-ն: Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ապրիլյան […]

Հարբած մայրը հեռուստացույցի կառավարման վահանակով ծեծելով սպանել է փոքրիկ դստերը

Բուրիաթիայում 23-ամյա կինը դստերը հեռուստացույցի հեռակառավարման վահանակով այնքան է ծեծել, որ 1,5 տարեկան երեխան մահացել է։ Ոստիկանություն է դիմել նրա ամուսինն ու ասել, որ երեխային մահացած է հայտնաբերել, իսկ կինն անհետացել է։ Ոստիկաններին հաջողվել է գտնել կնոջը, նա իր թափառական ընկերների հետ թաքնված է եղել անտունիների համար նախատեսված կացարանում։ Կինը ոստիկաններին խոստովանել է, որ ինքն […]

Ալավերդիում դաստիարակն անգործություն է ցուցաբերել. նոր մանրամասներ 4-ամյա տղայի մահվան դեպքից

Ալավերդիում, նախնական տվյալով մանկապարտեզից փախած եւ գետում խեղդված 5-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնից հայտնում են, որ փետրվարի 14-ին` առավոտյան, Դեբեդ գետի ափին՝ ջրի մեջ, հայտնաբերվել է 4-ամյա տղա երեխայի մարմինը, ում նույն օրը մայրը տարել էր նախադպրոցական ուսումնական հաստատություն և հանձնել նշված […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում փետրվարի 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում, 17-ին միայն Սյունիքում եւ Արցախում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` նաեւ մառախուղ: Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-18-ը կնվազի 10-12 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում փետրվարի 16-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -14-16, ցերեկը՝ -2-4 […]

Երեւանում 1 ամսական երեխա է մահացել

Երեւանում 1 ամսական երեխա մահացել: Քննչական կոմիտեից հայտնում են,որ  ահազանգը ստացվել է փետրվարի 10-ին Երևանի Ավան վարչական շրջանից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացնելը տուժողի մահ) հատկանիշներով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններն աշխատանքային հանդիպում են ունեցել ԵՕԻ գլխավոր քարտուղարի հետ

Փետրվարի 15-ին Վիեննա քաղաքում կայացել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի(European Ombudsman Institute) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի, Հայաստանի մարդուիրավունքների պաշտպան Ա.Թաթոյանի, Արցախի մարդու իրավունքների պաշտպանՌ.Մելիքյանի աշխատանքային հանդիպումը։ Ժոզեֆ Սիգելեն ներկայացրել է ԵՕԻ ընթացիկգործունեությունը և առաջիկա ծրագրերը, իսկ Ա.Թաթոյանն ու Ռ. Մելիքյանը,համապատասխանաբար, ՀՀ-ում և ԼՂՀ-ում մարդու իրավունքների վիճակը, առկամարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։ Ռ.Մելիքյանը նաև ներկայացրել է2016թ. ապրիլյան […]

Զարուհի Փոստանջյանը Շանթ Հարությունյանի ուղին կբռնի՞

«Զարուհի Փոստանջյանը հայաստանում գործող քաղաքական իրադրության ու կանոնների հետ հաշտվել չի կարողանում: Եթե այսպես շարունակվի, նա դուրս կմնա այս գործընթացներից: Նա մսխում է իր ռեյտինգը: Չի կարելի այդքան ինքնավստահ լինել: Ափսոս, դա ցավալի է», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Վերջինս շեշտեց՝ եթե այսպես Փոստանջյանը շարունակի իր դեգերումները, կդառնա […]

«Ազատամարտիկների դաշինքը» միացել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին

«Ազատամարտիկների դաշինքը» միացել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին։ Նրանց տարածախ հայտարարության մեջ ասվում է. «Հաշվի առնելով առաջիկա համապետական ընտրությունների դերն ու կարեւորությունը Հայաստանի Հանրապետության առջեւ վերջին տարիներին ծառացած լրջագույն մարտահրավերներին դիմակայելու եւ ժողովրդի բարեկեցիկ ու անվտանգ ապագայի հիմքերը դնելու առումով ԱԴ հավատարիմ իր հռչակած ռազմավարական դրույթների որոշեց՝ Այս շրձադարձային ու բախտորշ ընտրությունները կարող են լուրջ հնարավորություն ընձեռել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ