10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Անվտանգության միջոցառումներ՝ ողբերգությունից մեկ օր անց

Այսօր Ալավերդի համայնքի ղեկավար Կարեն Փարեմուզյանն աշխատակազմի պատասխանատու մասնագետների հետ արտահերթ խորհրդակցություն է անցկացրել համայնքի թիվ  3 նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Հիշյալ մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակն արդեն իսկ ազատված են աշխատանքից: Մանկապարտեզում արտահերթ ստուգումներ իրականացնելու նպատակով համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Մանկապարտեզի գործունեությունը նախնական տեղեկություններով  կդադարեցվի մինչև շաբաթվա […]

Ռեալ-Նեապոլի. բուքմեյքերական կանխատեսումներ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» իր ուժերը կչափի իտալական «Նապոլիի» հետ: William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում «Ռեալին»: Այս ակումբի հաղթանակի համար սահմանել է 1.53 գործակից: «Նապոլիի» հաղթանակի գործակիցը 6.00 է, իսկ ոչ ոքին՝ 4.50: Օրվա մյուս խաղը կկայանա Մյունխենում, որտեղ Լոնդոնի «Արսենալը» կհյուրընկալվի «Բավարիային»: Գերմանիայի չեմպիոնի հաղթանակը գնահատվում է 1.44 […]

Սփյուռքի ներուժի իրացմանն ուղղված աշխատանքները ներկայացվել են վարչապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ  խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերում, կառավարման ոլորտում սփյուռքի ներգրավմանն ու առկա ներուժի իրացմանն ուղղված հարցեր: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մանրամասն ներկայացրել է սփյուռքի հայկական գաղթօջախների հետ համագործակցության ուղղությունները և նշել, որ ստեղծվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում  հայ համայնքների հետ հարաբերությունների լայն […]

Թուրքիայում ՀՀ քաղաքացի է բերման ենթարկվել․ Ermenihaber

Թուրքիայի Սաքարիա նահանգի Քարասու շրջանում թուրքական ոստիկանությունը բերման է ենթարկել Հայաստանի Հանրապետության (ՀՀ) քաղաքացի` 56-ամյա ոմն Կ.Հ.-ին: Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի՝ թուրք իրավապահները ներխուժել են ՀՀ քաղաքացու բնակության վայր և այնտեղից  առգրավել ոգելից խմիչքի 155 հատ չաքցիզավորված  շիշ, 30 հատ չաքցիզավորված ծխախոտի տուփ, 5 լիտր էթիլային սպիրտ, ինչպես նաև մի շարք կեղծ ակցիզներ: Թուրքական աղբյուրը նշում […]

«ԵԼՔ» դաշինքը մերժեց Պարույր Հայրիկյանին

«ԵԼՔ» դաշինքը մերժել է Պարույր Հայրիկյանի համագործակցության առաջարկը: Դաշինքի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Այսօր ԱԻՄ նախագահությունը ուղերձ է հղել «ԵԼՔ» դաշինքին՝ ցանկություն հայտնելով ընդգրկվել դաշինքի կազմում: Հաշվի առնելով ժամանակի սղությունը պայմանավորված այն հանգամանքով, որ 2017թվականի փետրվարի 16-ը սահմանված է որպես վերջնաժամկետ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ցուցակների ներկայացման համար, գոյություն ունեն մի շարք տեխնիկական խոչընդոտներ, որոնք […]

ՀՀ պաշտպանության նախարարը Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Փետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչեւային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կարեւորվել է նաեւ հայ-բուլղարական ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել  համագործակցության ներկայիս մակարդակը: Նշելով, որ Բուլղարիան պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցող առաջին […]

Ինչո՞ւ Սեֆիլյանի պաշտպանին թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալի հետ

ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն պարզաբանել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի հայտարարությունը, ըստ որի իր պաշտպանյալի հետ տեսակցության թույլտվությունը մերժվել է: ՔԿՎ պարզաբանման մեջ ասվում է. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` «Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներին պահելու վայրերում կանոնակարգերի կատարումն ապահովելու նպատակով սահմանվում են ներքին կանոնակարգեր, […]

Փետրվարի 16-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 16-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ փետրվարի 20-ին տեղի կունենա ԼՂՀ Սահմանդրության հանրաքվեն. «Ինչո՞ւ նախագահական հանրապետություն»՝ հանրության և փորձագետների հարցման գնահատականների արդյունքների ամփոփում:

«Նոր սկիզբ, արդար Հայաստան» /տեսանյութ/

ՀՅԴ-ի նախընտրական կարգախոսն է «Նոր սկիզբ, արդար Հայաստան»: Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Վերջինս շեշտեց՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ՀՅԴ-ի համար չափազանց կարեւոր են՝ մեկնարկած գործընթացի համատեսքտում: «Ընտրությունները կարեւոր խթան են լինելու՝ ուղղված սկսած գործն ավարտին հասցնելուն: Դժգոհությունն անվերջ կլինի, եթե մենք այդ դժգոհության պատճառները չվերացնենք: «Նոր սկիզբ» ասելով մենք նկատի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ