Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչման դեմ ուղղված հայցը
Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշման դեմ ներկայացված հայցը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը: Ծագումով թուրք փաստաբան Ռամազան Աքբաշը դիմել էր սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող խորհրդարանական որոշումը: «Doğan»-ի հետ զրույցում Աքբաշը տեղեկացրել է, որ Գերմանիայի դատարանը իր ներկայացրած հայցադիմումը վարույթ չի ընդունել: Որպես […]