24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մի կաթիլ մեղրի պատմություն՝ վերջին օրով. Հ. Նաղդալյան

Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես դեմ եմ ընտրակաշառքին, ինձ մի՛ վերագրեք կաշառք ստանալու կամ կաշառք ստանալն ու տալը օրինականացնելու ցանկությունները: Այսօր մարզահամերգային համալիրի բակում լրագրողների հետ հարցազրույցում ես ի լուր լրագրողների ասել եմ. «Ընտրակաշառք տալու իմաստը վերացած է, եթե այսօր որևէ մեկը որևէ մեկին ընտրակաշառք է տալիս, ապա դա չունի ո՛չ հսկողության, ո՛չ իր նպատակին հասնելու որևէ մեխանիզմ։ Մնում է՝ մի բան, ձեզ նվիրատվություն տան, թող տան», որից եզրակացնելը, որ ես ընտրակաշառքը վերանվանում եմ նվիրատվություն և օրինականացնում եմ, զուտ դիտավորություն է: Կրկնում եմ՝ ինչ ասել եմ՝ ՛՛Հիմա օրենքը փակել է բոլոր մեխանիզմները։ Իմաստը չկա, հասկանու՞մ եք։ Մենք ոչ թե գնացել ենք՝ մեկի ձեռքը բռնենք, մյուսինը չկարենանք բռնենք, էն մեկը անի և այլն, մենք գնացել ենք արմատական փոփոխության։ Մենք օրենքից վերացրել ենք բոլոր հիմքերը, ողջ տրամաբանությունը ընտրակաշառք բաժանելու՛՛: Ու ստիպված եմ նորից ասել՝ ինչ ասել եմ. ՛՛Մենք ինչքան կարողացել ենք, իրազեկել ենք, հիմա, ևս մեկ անգամ օգտվելով առիթից ձեզ հետ զրույցի, իրազեկում եմ՝ սիրելի հասարակություն, ձեզ որևէ մեկը ընտրակաշառք տալիս չի կարող հսկել, չի կարող ստուգել, թե դուք ինչպես ընտրեցիք։ Ձեզ չի կարող պարտադրել որևէ ընտրություն։ Դուք ազատ եք՝ ընտրելու այնպես, ինչպես ձեր խիղճը, ձեր կամքը թելադրում է՛՛։ Ու նորից կոչ եմ անում՝ գնալ և խղճի մտոք քվեարկել:

Վերստին խնդրում եմ, սիրելի՛ լրագրողներ, ձեր մասնագիտական պարտականությունները կատարելիս՝ լսեք ինչ են ձեզ ասում և ձեր եզրակացությունները կատարեք՝ ասվածի հիման վրա, ոչ թե ձեր  նախընտրությունների կամ ցանկությունների: Շնորհակալ եմ:

 

Հերմինե Նաղդալյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ