26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ավելի իրատեսական է Կոմունիստական կուսակցության 5 տոկոս հավաքելը, քան թե «Ծառուկյան» դաշինքի հաղթանակը. ՀՀԿ (տեսանյութ)

«Մենք իրատեսկան խոստումներ ենք տվել, ասել ենք 3.2 միլիարդի կոնկրետ ծրագիր, 830 միլիոն դոլարը կոնկրետ համայնք առ համայնք, մեր ծրագիրն, ի տարբերություն մեր գործընկերների ծրագրի, համայնք առ համայնք կա, ոչ թե ցանկությունների ժանրից է, այլ կոնկրետ ծրագիր է, որ ամրագրված է փաստաթղթով»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե հաղթելու դեպքում իր ընկերները մոտ 15 միլիարդի ներդրում կանեն, իսկ դրան հետրեց «Կոմունիստական» կուսակցության հայտարարությունը, թե իրենք էլ 17 միլիարդի ներդրում կբերեն:

 «Եթե պայմանը նա է, որ «Ծառուկյանը» պետք է հաղթի, իսկ Կոմունիստներն էլ պետք է 5 տոկոսանոց շեմը հաղթահարեն, ո՞րն է ավելի իրատեսական: Ավելի իրատեսական է Կոմունիստական կուսակցության 5 տոկոս հավաքելը, քան թե «Ծառուկյան» դաշինքի հաղթանակը, քանի որ պայման է դրվել, որ պիտի հաղթեն, եթե դա չլիներ, մենք իրատեսական կնայեինք»,-հավելեց ԱԺ փոխնախագահը:

Վերջինս նշեց, որ ՀՀԿ-ն ամեն դեպքում անկախ ընտրությունների արդյունքներից կոչ է անում բոլորին նպաստել բոլոր ոլորտներում զարգացմանն ու առաջխաղացմանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ