09 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

«Վրեժ լուծել բոլոր նրանցից, ովքեր ժամանակին վիրավորել են»

«Ծառուկյանի՝ ԲՀԿ համագումարի ընթացքում հնչեցրած ելույթն, ըստ էության, շատ չէր տարբերվում նրա նախորդ ելույթներից: Բայց  Ծառուկյանը վրիժառու է: Այս սա հետաքրքիր է: Միակ նորությունը վրեժն ու ռևանշն է լինելու: Ուղղակի ռևանշի մասին նա  ոչ մի բան չասաց, լռեց… Դե, տեխնիկական նկատառումով, ես էլ կլռեի», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր  Ազատ […]

Որպեսզի հավն արագ եփվի․ օգտակար խորհուրդներ

Հավի արգանակի մեջ ոչ մի համեմունք մի՛ գցեք, միայն սոխ և գազար: Այլապես այն համը կկորցնի: Կոտլետը տապակելիս առաջին րոպեին կրակը պետք է ուժեղ լինի, որպեսզի չորուկ առաջանա, և հյութը չհոսի: Հետո պետք է կրակը միջին դարձնել և շրջել կոտլետները, հետո կրկին կես րոպե կրակը բարձրացնել: Կարտոֆիլի խյուսը ավելի լավ է ձեռքով հարել: Հարիչով հարելու […]

Բերման ենթարկվեց 25 ամյա Մերին

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 11-ին, ժամը 22.45-ին, Երևանի Շիրակի փողոցի 2/Ա շենքից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Մերի Պ.-ն, որը փետրվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Ինչ եղանակ է սպասվում

Փետրվարի 14-15-ը, 16-ի երեկոյան ժամերին և 17-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Փետրվարի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-17-ն էապես չի փոխվի, 18-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:

Համայն Վրաց պատրիարքին փորձել են թունավորել

Համայն Վրաց պատրիարք Իլյա Բ-ին փորձել են թունավորել ցիանիդով: Այդ մասին ասված է  Վրաստանի գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ։ Ինչպես տեղեկացնում է Գրուզիա օնլայնը, թունավորման փորձի մեջ կասկածանքով ձերբակալվել է պատրիարքության ունեցվածքի կառավարման ծառայության ղեկավար և սրբեր Հովակիմի և Աննայի բժշկական կենտրոնի տնօրեն հայր Գեորգի Մամալաձեն: Վերջինի տանը խուզարկության ժամանակ հրազենային ատրճանակ է հայտնաբերվել։ Հարկ […]

Չի բացառվում, որ էլի զոհեր կլինեն.ՀԱԲ-ի մարտիկ /տեսանյութ/

«Վստահ եմ, որ մեր պաշտպանության նախարարությունը լիարժեք տիրապետում է իրավիճակը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԲ-ի մարտիկ Գագիկ Դանիելյանը: «Ցավալի է, որ զոհեր են լինում, չի բացառվում, որ էլի զոհեր կլինեն: Մենք պատերազմող երկիր ենք և զինադադար կոչվող հասկացողությունը զրո արժեքի է»-ընդգծեց Գագիկ Դանիելյանը: Մանրամասները՝ տեսանյութում:  

Գյուղատնտեսական մասնագիտությունները` ՄԿՈՒ ոլորտի առաջնահերթություն

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ ) այս տարվա առաջին նիստը, որը վարել է ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Խորհուրդը, որի կազմում ընդգրկված են շահագրգիռ գերատեսչությունների և սոցիալական գործընկեր կազմակերպությունների  ներկայացուցիչներ, նախ հաստատել է օրակարգի հարցերը, որոնց առնչությամբ հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ԿԳՆ նախնական […]

Հետախուզվում են. ԱԱԾ-ից հաղորդում են

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած տվյալների համաձայն՝ հետխորհրդային տարածքի երկրներում գործում է մասնագիտացված միջազգային հանցավոր խումբ, որն էլեկտրոնային նամակներով ուղարկված վնասաբեր համակարգչային ծրագրերի կիրառմամբ կատարում է հափշտակություններ: Կարևորելով անձնական տվյալների, կորպորատիվ գաղտնիքների և ֆինանսական տեղեկատվության անվտանգությունը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ստացվող էլեկտրոնային նամակների նկատմամբ ցուցաբերել առողջ կասկածամտություն, […]

Լիկվիդացվել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով լիկվիդացվել է երկրի տրանսպորտի նախարարությունը,որը միավորվել է կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությանը…Նորաստեղծ “հսկա” նախարարության ղեկավար է նշանակվել 38-ամյա Ռամին Գուլուզադեն… Այս ամենը տարօրինակ չէր լինի,եթե չլիներ մեկ հանգամանք…Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունն արդեն 15 տարի է ղեկավարում էր Ալիևների ընտանիքի ամենամոտ մարդկանցից մեկը՝Զիա Մամեդովը,ով ժամանակին համարվել է Հեյդար Ալիևի հավատարիմ ծառաներից մեկը…Ադրբեջանական […]

Եվրոպայի կեսը դեմ է փախստական-մահմեդականներին

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եվրոպացիների վախը մահմեդականների հանդեպ կտրուկ աճել է։ Բրիտանական թագավորական ինստիտուտի հարցումները ցույց են տվել, որ եվրոպական երկրների բնակիչների 55 տոկոսը չեն ցանկանում իրենց երկրում մահմեդական-փախստականների տեսնել։ Հարցման ընթացքում մարդկանց մի հասարակ հարց է տրվել՝ պետք է արդյոք դադարեցնել փախստականների հոսքը մահմեդական երկրներից։ Եւ պատասխանողների կեսից ավելին ասել է՝ այո, բավական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված