14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Իշխանությունները կոմպրոմատներով չեն զբաղվում»

«Կատեգորիկ բացառում եմ՝ իմ ընտրարշավի և քարոզչության ընթացքում նման բան եղած լինի: Եթե կարող եք մեկ օրինակ բերել, ես կանդրադառնամ ու ներողություն խնդրեմ»,-այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան հարցին, թե կարող է բացառել, որ ինչպես ՀՀԿ-ական ռեյտինգային պատգամավոր Արտակ Սարգսյանի դեմ է կոմպրոմատ հայտնվել, իր դեպքում նման բան չի կարող լինել:

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ իշխանությունները բոլորի դեմ էլ կեմպրոմատներ ունեն, Վ. Բաղդասարյանն արձագանքեց. «Իշխանությունները կոմպրոմատներով չեն զբաղվում, մանավանդ սեփական թիմակիցների հանդեպ: Եթե իմ հետ կապված բան կլինի, ես ի վիճակի եմ բոլոր հարցերի պատասխանները տալ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ