31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Եթե 5 տոկոսը կույր է, իրենց հավաքած տոկոսի մասի՞ն է խոսքը»

Հինգերորդ գումարման Ազգային ժողովը 1020 օրենք ու 190 միջազգային պայմանագիր է ընդունել: «Համատեղ աշխատանքի ժամանակ կարևորագույն օրենքներ ենք ընդունել, որոնք եղել են մեր համատեղ համաձայնության դաշտում, նաև ցանկանում եմ շնորհավորել այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք մուտք են գործել 6-րդ գումարման Ազգային ժողով, հույսով եմ, որ համագործակցությունն արդյունավետ կլինի, ու կլինի համագործակցություն նաև արտախորհրդարանական ուժերի հետ»,-այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:  

«Այն բուռն համագործակցությունը, որ ունեցանք ապրիլյան դեպքերի ժամանակ մեր ընդդիմադիրների հետ, ցույց տվեց, որ շատ հարցերում կարող ենք համագործակցության արդյունքում ունենալ արդյունավետ աշխատանք: համոզված եմ նաև, որ նոր էջ կգրի այս նորընտիր Ազգային ժողովը»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի որոշմանը՝ դիմել Սահմանադրական դատարան 3 կետի հիման վրա, ապա Վ. Բաղդասարյանը շեշտեց. «Չէի ցանկանա ՍԴ-ի փոխարեն գնահատականներ տալ, բայց եթե նայում եմ, թե քանի կետերով էին դիմում ՍԴ նախորդ ընտրություների ժամանակ, բավական առաջընթաց կա»:

Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե ընտրությունները ցույց տվեցին, որ իբր թե ազգի 5 տոկոսը կույր է, իսկ հոգեբուժարանի բոլոր ընտրողներն էլ ՀՀԿ-ին են ընտրել, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Եթե 5 տոկոսը կույր է, իրենց հավաքած տոկոսի մասին է՞ խոսքը: Ես չգիտեմ՝ ով ում է քվեարկել, բոլոր ընտրողները հավասար իրավունքի տեր մարդիկ են, ես չեմ ուզում նրանց տարբերակել»:

Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ նման լայնածավալ ընտրությունների ժամանակ մի քանի նեգատիվ երևույթներ հնարավոր են, և ինչպես ինքն ասաց, դրանք «արջի» ծառայություններ են:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ