08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Կիզակետում կինոարվեստն է. ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է ամերիկյան ֆիլմեր ցուցաշար՝ «Մարդկային պատմությունների խճանկար»

Երբ լույսերը հանգում են ու կինոթատրոնի էկրանին սկսվում է ֆիլմը, մենք արագ տեղափոխվում ենք դեպի այլ ժամանակներ ու վայրեր: Ֆիլմերիմիջոցով մենք կարող ենք տեսնել ուրիշների պատմություններն ու գնալ նրանց հետքերով: Շեշտադրելով ֆիլմերի ու կինոարվեստի փոխակերպողբնույթը՝ ԱՄՆ դեսպանատունը մեկնարկեց ամերիկյան ֆիլմերի ցուցաշար «Մարդկային պատմությունների խճանկար» խորագրի ներքո և առաջիկաերկու ամիսների ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացնի 33 ամերիկյան […]

Այսօր Գերմանիան նաև Հայաստանի առաջնային տնտեսական և դոնոր գործընկերներից է. Ս. Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ ԳԴՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի անցած հարուստ պետական-քաղաքական ուղին և պատկառելի փորձը լավագույնս կծառայեն Գերմանիայի հետագա զարգացմանն ու շարունակական վերելքին, միջազգային ասպարեզում դերակատարության ավելացմանն ու գերմանացի բարեկամ ժողովրդի բարօրությանը: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ ՀՀ-ի […]

Հերիք է հանդուրժենք. Ս. Օհանյան (տեսանյութ)

«Ապրիլյան խորհրդարանական ընտրությունները լինելու են շատ կարեւոր ընտրություններ, որտեղ ձեւավորվելու է Հայաստանի իշխանությունը: Մեզ համար կարեւոր է, որ յուրաքանչյուր անձ իր ներդրումն ունենա Հայաստանի համար ազգային եւ միջազգային երաշխիքների ձեւավորման համար: Մեր բոլորի ուշադրությունը Հայաստանի ապագան է լինելու, նրա զարգացումը եւ մեր հայրենակիցների անվտանգ գործունեության ապահովումը»,-այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո ասաց Պաշտպանության նախկին նախարար […]

Շղթայական ավտովթար Գայի պողոտայում

Փետրվարի 13-ին՝ ժամը 09:58-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում՝ Թոթովենցի փողոցի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Օpel Vectra մակնիշի 35 SD 686 (վարորդ` Ա. […]

Մեծ պատերազմի Ադրբեջանը պատրաստ չէ․ քաղաքագետ

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը,անդրադառնալով Ադրբեջանի կեցվածքին, ասել է, Ադրբեջանի մոտ քաղաքական շիզոֆրենիայի նշաններ կան։ «Ադրբեջանը մի կողմից «ընդունում է» Հայաստանի քաղաքացիներին, որոնց ինքն է փնտրում և գտնում, մյուս կողմից արգելում է «յան»-ով վերջացող ազգանուն ունեցող երեխայի մուտքը Ադրբեջան: Սա Ադրբեջանի թուլության նշանն է։ Ադրբեջանի միակ միջոցը՝ իրավիճակի վրա ազդելու […]

Հայաստանի իշխանությունն ապրում է իր վերջին օրերը. Ր. Հովհաննիսյան (տեսանյութ)

«Հայաստանի համար այսօր պատմական օր է, որովհետև ռազմական գործիչ, գեներալ մեծ ավանդույթ ունեցող մեր հայրենակիցը, շատ փորձառու դիվանագետը, «Ժառանգությունը» , ինչպես նաև այլ կազմակերպություններ ու կուսակցություններ որոշել են, որ Հայաստանի առջև մարտահրավերը այնքան բարձր է, որ պետք  է իրար միանանք»,-այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Հայաստանի […]

Մեզ չի կարող ուրախացնել, որ ինչ-որ դաշինք փլուզվում է. ՀՎԿ (տեսանյութ)

«Քաղաքականության մեջ նման գործընթացնեը մեզ համար ուրախալի չեն, քանի որ մենք մշտապես կողմնակից ենք եղել քաղաքական դաշտում կոնսոլիդացիաների, ոչ թե տարանջատումների, «Հայկական վերածնունդն» էլ նմանատիպ գործընթացի ծնունդ է, հետևաբար մեզ չի կարող ուրախացնել, որ ինչ-որ դաշինքներ փլուզվել են, բայց նաև մենք հաշվի ենք առել անցյալի փորձը»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց ՀՎԿ մամլո խոսնակ Էդգար […]

Գնդեվազ–Ջերմուկ և Սարավան – Զանգեր ճանապարհահատվածներում բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի  13-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Սպիտակի, Ստեփանավանի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Նոյեմբերյանի,  Տավուշի, Դիլիջանի, Ճամբարակի, Սևանի, Գավառի,  Սիսիանի, Գորիսի, Կապանի և  Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը: Գնդեվազ–Ջերմուկ հանրապետական նշանակության  ճանապարհին և  Մ2 միջպետական ճանապարհի […]

Ինչպես հաշտվել Աստծո հետ

Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը, քանզի իր մեջ նա Աստծուն է կրում: Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ (Ա Հովհ. 4, 16): Ում մեջ սեր կա, նա Աստծու հետ ամեն ինչից գերիվեր է: Ում մեջ սեր կա, նա չի խորշում […]

Վիգեն Սարգսյանի նախագահությամբ ստեղծվել է սահմանամերձ համայնքների խնդիրների լուծման միջգերատեսչական հանձնաժողով

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում: Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանձնաժողովը պետք է սահմանամերձ գյուղերի տնտեսական և այլ խնդիրների լուծման նպատակով եռամսյա ժամկետում ներկայացնի առաջարկություններ՝ սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների կառուցման, հակառակորդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված