25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հրաշք ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում

1976թ. ԽՍՀՄ Առողջապահության մինիստրի հրամանով Ս.Յա. Սոկոլովը և Ի. Պ. Զամոտաևը (1984թ.) հեղինակեցին «Справочник по лекарственным растениям» գիրքը, մինչ այդ բուսաբուժությունը արգելված էր։ Հեղինակները գտել են, որ մարոլի հյութը հաջողությամբ կիրառվում է տիրեոդիտի և տիրեոտոքսիկոզի (նաև խորհուրդ են տալիս ուտել ճարպակալման, շաքարախտի և միզաքարային հիվանդությունների) դեպքում։

Սանկտ Պետերբուրգի բուսաբույժների միության մասնագետները նույնպես կարծում են, որ «Մարոլի հյութն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում», և խորհուրդ են տալիս օրը 3 անգամ, ուտելուց առաջ խմել 100-ական մլ մարոլի (4 բաժին), կանաչ լոբու պատիճի (3 բաժին) և գազարի (6 բաժին) հյութերի խառնուրդը։ Այս դեղատոմսը հրապարակվել էր «168 Ժամում» 5.03.2011թ. և որպես արխիվային նյութ՝ նաև 31.05.2015թ.։

Քննադատության օգտակարության մասին

Օգտատերերից մեկը «168 Ժամի» ֆեյսբուքյան էջում գրել էր՝ քանի որ վահանագեղձի հիվանդությունները շատ են, ապա «չի կարելի նման վերացական մոտեցում ցուցաբերել», դրանց բուժումները տարբեր են։ Ցանկացած կարծիք արժանի է հարգանքի։

Այժմ փորձենք հասկանալ՝ արդյո՞ք այս ըմպելիքն իրոք կարող է նվազեցնել վահանագեղձի հիվանդությունների առաջացման պատճառները և կթեթևացնի հիվանդի վիճակը։

Ինչ բնական նյութեր են անհրաժեշտ վահանագեղձի բնականոն գործունեության համար

Վահանագեղձն արտադրում է հորմոններ, որոնց գոյացման համար անհրաժեշտ են.

  • օրգանական` բույսերում պարունակվող յոդ (14.6 ։) գ ամինաթթու տիրոզին (16.23 %)
  • B12 վիտամին, որի միջուկում առկա է կոբալտ (55%) միկրոտարրի ատոմ` այս վիտամինը հիմնականում գոյանում է օրգանիզմում և առկա է ինսուլինի մեջ։
  • Վահանագեղձին առաջնահերթ անհրաժեշտ նյութերն ու պայմաններն են.
  • Սելեն (27.4 %), առանց այս միկրոտարրի անհնարին է յոդի շրջանառությունն օրգանիզմում։
  • Պղինձ (52,5 %), ցինկ (24.9 %), կալիում (75%), կալցիում (25%), մագնիում (35 %), մոլիբդեն (75%), չհագեցած ճարպաթթուներ` օմեգա-3 (27 %) և օմեգա-6 (4.5%)։
  • Կալցիումի յուրացման համար անհրաժեշտ է բավարար քանակի վիտամին K (120%)։ Ցանկալի է, որ կալցիումի և ֆոսֆորի իոնների հարաբերությունը լինի Ca։P=1։(1,5-1,7)։

Հյութի մեջ` Ca։P=1։1,8, իսկ Ca։Mg=10։6։

  • Կրեմնիում (350%)։
  • Վիտամիններ` B1( 30,5), C (31%), մեծ քանակությամբ կարոտին։ Հաշվարկներ

Համեմատելով տարբեր սկզբնաղբյուրներում ներկայացված արդյունքները՝ որոշվել են մարոլի (92,3 գամ), լոբու (69,2 գ) և գազարի (138,5 գ) մեջ պարունակվող վերոգրյալ նյութերի քանակները։

Փակագծերում նշված թվերը ցույց են տալիս, թե որքանով է բավարարում օրգանիզմին անհրաժեշտ` վերոգրյալ նյութերի 1 օրվա պահանջարկը հումքի մեջ նախքան հյութի ստանալը։ Հասկանալի է, որ 300 մլ հյութի մեջ պարունակվող նյութերի քանակն ավելի շատ կլինի։

Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Ջուլիետա Սահակյան

Աղբյուրը` magaghat.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ