Բացահայտվել են թանկարժեք մեքենաների գողությունները /տեսանյութ/
«23 տարի է անցել, բայց դեռ տառապում ենք: Ես միայն ուզում եմ այս ամենը ավարտվի: Պատերազմ է ու չի վերջանում … »,-Henaran.am-ի թղթակցին՝ Եռաբլուրում ասաց 23 տարի առաջ Արցախում զոհված Արթուր Մեսրոպյանի մայրը: Արթուրի մայրը չկարողացավ խոսել, որովհետև արցունքները խեղդում էին նրան: Մանրամասները՝ տեսանյութում:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է՝ ապրիլի երկուսին կայացած խորհրդարանական ընտությունների արդյունքները, մեծ հաշվով, կանխատեսելի էին: Միայն թե, երկու «մինի» սենսացիա տեղի ունեցավ ընտրությունների արդյունքում: Այս մասին վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Երկու մինի սենսացիա եղավ. մեկն այն է, որ ՀՎԿ-ն չանցավ խորհրդարան, իսկ մյուսն այն էր, որ « Ազատ դեմոկրատներն» այդքան քիչ ձայն հավաքեցին», […]
Ներկայացնում ենք թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Արման Սահակյանի հայտարարությունը: Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Երևանի թիվ 2 ընտրատարածքի հարգելի՛ ընտրողներ, Անչափ զգացված եմ, շնորհակալ ու նաև երախտապարտ, ինձ հասցեագրված ձեր ամեն քվեի, ձեր մեծ վստահության համար: Ապրիլի 2-ին մենք միասին ոտք դրեցինք մի նոր իրականություն, որն ուղեկցվեց շատ բարդ ու պատասխանատու ընտրություն […]
«Սովորական ցեղասպանություն.Մարաղա,10 ապրիլի 1992թ.» փաստագրական ֆիլմում բերված վկայություններն ու փաստաթղթերը լույս են սփռում 1992 թ. ապրիլի 10-ի իրադարձությունների պատճառների ու հետևանքների վրա` ապացուցելով, որ ադրբեջանցիների կողմից Մարաղա գյուղի ոչնչացումը, կանանց, երեխաների ու ծերերի զանգվածային սպանությունն ու գերեվարումն անմիջականորեն կապված էին Բաքվի նավթային շահերի հետ: Ֆիլմում տեղ են գտել նաև նախկինում անհայտ փաստեր ու մանրամասներ Մարաղայի […]
Ապրիլի 9-ին եւ լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել: Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 250 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել […]
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 08:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Վենեցիա» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, «Nissan March» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը, կա 1 զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի […]
«Ես չեմ կարծում, որ «Ծառուկյան» դաշինքը իշխանության մաս կկազմի: Իմ կարծիքով՝ «Ծառուկյան» դաշինքը կլինի դասական իմաստով ընդդիմություն, այսինքն՝ իր ընդդիմադիր քայլերն անպայման կհամաձայնեցնի իշխանության հետ, կամ գոնե որոշ մասը կհամաձայնեցնի: Ինչ վերաբերում է պաշտոնին, ես չեմ կարծում, որ Ծառուկյանը կհամաձայնի դառնալ փոխխոսնակ: Ամենաբարձր պաշտոնը, որ կարող են նրան տալ ԱԺ-ում, փոխխոսնակի պաշտոն է. չեմ կարծում, […]
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 05:15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 54-րդ կմ-ի մոտակայքում արգելափակվել է «Opel» մակնիշի 71 DU 100 համարանիշի ավտոմեքենան (1 ուղեւոր): […]
Մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններին նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է պատգամավոր զարուհի Փոստանջյանը: Կուսակցության ցուցակի առաջին տասնյակն այսպիսինն է՝ 1. Զարուհի Փոստանջյան 2. Մնացական Պարակշիև 3. Սոնա Աղեկյան 4. Հայկ Պետրոսյան 5. Մարինա Խաչատրյան 6. Կարապետ Աղաջանյան 7. Տիգրան Փաշաբեզյան 8. Լիլիա Դիլանյան 9. Վահան Համազասպյան 10. Գայանե Դավթյան Նշենք, որ […]
































