Չավուշօղլուն կրկին վերջնագիր է ներկայացրել Եվրամիությանը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ վիզային ռեժիմը չեղարկելու հետ կապված հունիսին իրենց վերջին առաջարկությունը կներակայացնեն Եվրամիությանը (ԵՄ):
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Չավուշօղլուն, անդրադառնալով Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ մուտի վիզաների չեղարկման խնդրին, ասել է. «Հետընդունման (Ռեադմիսիայի) պայմանագրի շրջանակներում վիզային ռեժիմի թեմայով մեր վերջին առաջարկությունը ԵՄ-ին կներկայացնենք հունիսին»:
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ կախված այդ առաջարկություն պատասխանից իրենք, կորոշեն իրենց հետագա անելիքները:
«Մենք ցանկանում ենք լուծել վիազային ռեժիմի հարցը: Մենք պետք է ստանանքը ազատ վիզային ռեժիմ: Դա մեր և ԵՄ-ի միջև կնքված միգրացիոն համաձայնագրի մի մասն է»,- ասել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ մարտին Չավուշօղլուն հայտարարել էր, որ եթե Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների համար չչեղարկի վիզային ռեժիմը, ապա իրենք Միգրացիոն համաձայնագիրը վերանայելու ուղղությամբ կոնկրետ քայլերի կանցնեն:
«Մեր համբերությունն էլ անսպառ չէ: Այս հարցում մեր քաղաքացիներն էլ սպասելիքներ ունեն: Եթե վիզային ռեժիմի ազատականացում տեղի չունենա, ապա Միգրացիոն համաձայնագրի հետ կապված քայլեր կանենք, քանի որ պայմանագրի պահանջը հետևյալն էր` միգրացիա, հետ ընդունում (փախստականների-խմբ.) և վիզային ռեժիմի ազատականացում: Մենք մինչև այսօր կիրառել ենք միգրացիոն համաձայնագիրը իր բոլոր կետերով»,- ասել էր Չավուշօղլուն: