Թուրքիայում բեմադրվել է 1913թ. Անատոլիայից գաղթած մի հայ ընտանիքի պատմությունը
Ապրիլի 12-ին Ստամբուլում բեմադրվել է գրող Սալիհ Էֆիլօղլուի և բեմադրիչ Քուբիլայ Փենբեքլիօղլուի «Վիշտ» պիեսը: Ստեղծագործության թեման Հայոց ցեղասպանության տարիներին հարկադրաբար իր հայրենիքից գաղթած հայ ընտանիքի պատմությունն է:
Թուրքական «Haberler» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պրեմիերայից առաջ հնչեցվել է դուդուկի և թմբուկի երաժշտություն: Ներկայացումը շատ ջերմ է ընդունվել հանդիսատեսի կողմից և արժանացել հոտնկայս ծափահարությունների:
Պիեսի սյուժեն հետևյալն է. 1913թ. Անատոլիայում իսկական քաոս էր առաջացել: Տարածաշրջանում կողք-կողքի բնակվող ժողովուրդների մեջ լարվածությունը մեծացել էր: Այս թոհուբոհի մասը դառնալ չցանկաղոց մի հայ ընտանիք գաղթում է նախ Ստամբուլ, ապա Փարիզ: Իսկ 1941թ. աշխարքաղաքական դրությունն էլ ավելի է վատթարանում: Մոտեցող համաշխարհային պատերազմ, սաստկացող վտանգ, Անատոլիայի կարոտ …
Պիեսի բեմադրությունները նախատեսված են ապրիլի 12-15-ին և 19-22-ին՝ Ստամբուլի Հարբիյե թաղամասի Մուհսին Էրթուղրուլի անվան պետական թատրոնում: