14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կառավարության պարտքը կազմում է 52.3 տոկոս

Կառավարության պարտքը կազմում է 52.3 տոկոս, բայց, այդուհանդերձ, ըստ Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի՝ սա մտահոգիչ չէ։

«Երբ պարտքը 50 տոկոսից անցնում է, մենք այլևս չենք կարող 3 տոկոսից ավելի դեֆիցիտ ունենալ», – ասաց բանախոսը:

Վերջինս շեշտեց՝ իր համար շատ ավելի մտահոգիչ է փաստը, որ բյուջեի ծախսերի մեջ արագորեն ավելանում է պարտքի սպասարկման տոկոսավճարների տեսակարար կշիռը։

«Եթե երկու-երեք տարի առաջ սպասարկման տոկոսավճարների տեսակարար կշիռը մոտավորապես 1.5-2 տոկոս էր, ապա անցած տարի մենք համարյա 9 տոկոսի հասանք։ Դրա լուծման միակ՝ երկընտրանք չունեցող ճանապարհը տնտեսության աճի տեմպերի ավելացումն է և բարձր ՀՆԱ-ն», – նշեց Արշալույս Մարգարյանը։

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ