25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գզվռտոց է

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ Սահմանադրական դատարան դիմելու նյութերի մեջ ներառվելու են նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ռեյտինգային ընտրակարգով ընտրված, «Սաս գրուպի» հիմնադիր և սեփականատեր համարվող Արտակ Սարգսյանի համար հավաքվող ձայների վերաբերյալ ձայնագրությունը, որ երեկ հայտնվել է համացանցում:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք վստահություն կա իրավական համակարգի նկատմմաբ, քանի որ ՍԴ են դիմում, նա շեշտեց. «Մենք վստահում ենք Գագիկ Հարությունյանի հիմնարկի անաչառությանը, իհարկե, սա հեգնանքով եմ ասում»: Նրա խոսքով՝ 10 հազար մարդ զբաղվել է փող բաժանելով:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ըստ իրեն ով է հրապարակել Արտակ Սարգսյանի հետ կապված ձայնագրությունը: «Ես չգիտեմ, թե ովքեր են այդ նյութերը դրել, ովքեր են կամզակերպել, հնարավոր չի, որ մի ամբողջ ազգի ծնկի բերեն: Թե իշխանությունն է արել, թե ով, չգիտեմ, բայց այն, որ իշխանության ներսում էլ գզվռտոց  է գնում, ասում են, որ բոլորի դիմումները սկզբից են վերցրել… արժանի են, թող իրար ուտեն, թող կրծեն, որովհետև իրենց պայքարն արդար չի, ժողովրդի համար չէ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ