09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Միջադեպ Երևանում. հարձակվել են «Ելք»-ի անդամների ու լրագրողների վրա

1in.am-ը գրում է. Այսօր Նոր նորքի 4-րդ զանգվածի մարզադպրոցի («Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի) մոտ միջադեպ է տեղի ունեցել դպրոցի աշխատակիցների եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչների միջև: Նիկոլ Փաշինյանին արգելում էին մուտք գործել սպորտդպրոց, մինչդեռ սպորտդպրոցի միջանցքում՝ մուտքի մոտ ԱԺ պատգամավորի թեկնածու Արթուր Մամոյանի նկարն էր, որը դպրոցի տեխնիկական աշխատողները փորձեցին արագ թաքցնել և տեսնելով, որ լրագրողները […]

Մենք միասին ենք անցնելու այդ ճանապարհը․ Տարոն Մարգարյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հանրապետական կուսակցության Նորք-Մարաշ տարածքային կազմակերպության ակտիվի և տվյալ տարածքում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուների հետ: Անդրադառնալով Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ կուսակցության յուրաքանչյուր անդամից ակնկալվում է հասարակական ակտիվ գործունեություն, որի արդյունքում վստահաբար կյանքի […]

Ծառուկյանի մոտ ստացվում է, վարչապետի մոտ` ոչ այնքան

«Քարոզարշավն ինքնին պիտի լիներ կուսակցությունների նախորդ ժամանակաշրջանում կատարված գործողությունների համառոտ հաշվետվությունը ու նոր ապագայի համար հայտի ներկայացումը, բայց քանի որ նախկինում կուսակցությունների մեծ մասն աչքի չեն ընկել իրենց ակտիվ գործունեությամբ, իսկ ոմանք էլ ընդհանրապես փոխել են իրենց քարոզարշավի էությունը, այդ իսկ պատճառով էլ ինչ-որ բուռն քարոզարշավ չենք տեսնում, ստանդարտ միջոցառումներ են տեղի ունենում, և ուժերից […]

Մեր համբերությունն էլ անսպառ չէ․ Չավուշօղլուն սպառնում է Եվրոպային

Վերջին օրերին Թուրքիայի և եվրոպական մի շարք պետությունների հարաբերությաններում ստեղծված լարվածության ֆոնին Անկարան կրկին օրակարգ է բերել ԵՄ-ին ուղղված վիզային ռեժիմը չեղարկելու իր պահանջը: Ըստ թուրքական «Demokrathaber.net» լրատվական կայքի` արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների համար չչեղարկի վիզային ռեժիմը, ապա իրենք Միգրացիոն համաձայնագիրը վերանայելու ուղղությամբ կոնկրետ քայլերի կանցնեն: «Մեր համբերությունն էլ […]

ՀՀ և ՌԴ հարաբերությունները դաշնակցային են բառի իսկական իմաստով. Պուտին

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն անցած 25 տարիների ընթացքում ստացել են լիակատար դաշնակցային բնույթ՝ բառի իսկական իմաստով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Մոսկվայից, նման հայտարարությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մշտապես կառուցվել են շատ խորը արմատների վրա, որոնք գնում են դեպի դարերը, անցյալը: Այդպես էլ […]

Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափի հոգեմետ դեղորայք ապօրինի ձեռք բերելու եւ պահելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 28.07.2016թ.-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Արման Սարգսյանն ապօրինի կերպով ձեռք է բերել եւ իր աշխատասենյակում պահել «տրամադոլ» տեսակի հոգեմետ դեղամիջոց: ՀՔԾ-ից  հայտնում են, որ այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել եւ հիմնավորվել […]

Վտանգը մեծացել է․ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

Գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ հանրապետության անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը, ինչի  մասին են վկայում նաև անտառային հրդեհների դեպքերը: Համայնքի սեփականություն հանդիսացող ցանքատարածքները բուսական մնացորդներից մաքրելու նպատակով  բնակչության կողմից կատարվում են հրկիզումներ, որոնք հաճախ տարածվում են անտառային տարածքներ` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հիշեցնում է, […]

Ստեփանակերտի աշակերտները հյուրընկալվել են Ե. Չարենցի անվան դպրոցում

Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում են Ստեփանակերտի դպրոցների աշակերտները: Արցախցի դպրոցականները հյուրընկալվել են Չարենցի անվան համար 67 հիմնական դպրոցում և ներկա գտնվել Չարենցի 120-ամյակի առթիվ դպրոցում կազմակերպված միջոցառմանը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ողջունելով Արցախի մայրաքաղաքից ժամանած հյուրերին, հատկանշել է աշակերտների փոխայցերի կարևորությունը, ինչն էլ ավելի է ամրապնդում ինչպես […]

Կարող ենք խեղճացնել Ադրբեջանին

«Այս ծրագիրը հնարավորություն է տալիս Ադրբեջանին գցել շատ խեղճ վիճակում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խոսելով իրենց դաշինքի կողմից առաջարկվող խաղաղության ծրագրի մասին: Ըստ նրա` եթե Ադրբեջանը չի ստորագրում եռանախագահների կողմից առաջարկվող համաձայնագիրը, իսկ Հայաստանը ստորագրում է, ապա ստացվում է, որ Ադրբեջանի տարածքը պոկում ես միջազգային զորքերով: «Եթե ստորագրում է, Ադրբեջանը մնում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ