Ազնավուրը խորհուրդ է տալիս
Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ։ Շառլ Ազնավուր
Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ։ Շառլ Ազնավուր
«Ես կարծում եմ՝ այս քարոզարշավը համեմատաբար ավելի լավ է ընթանում՝ նախորդի հետ համեմատած: Փոստանջյանը հետաքրքիր երանգ է տալիս ընտրություններին, նախ՝ որպես կին, ապա նաև իր անփորձ լինելով: Ամեն դեպքում, իր համարձակությունը հերաքրքիր երանգ ունի: Իսկ ընտրությունները Երևանում կլինեն այնպես, ինչպես Մինսկում, Մոսկվայում, Աստանայում…. ինչպես Եվրասիական միությունում ընդունված է, – Henaran.am-ի հետ զարույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ […]
Ս/թ ապրիլի28-ին Հատուկ քննչական ծառայության կողմից տարածվել է պաշտոնական հաղորդագրություն՝ «ԴԱՀԿ պաշտոնյան չարաշահել է պաշտոնեական դիրքը. հափշտակվել է խոշոր չափերի գումար» վերտառությամբ, որը տարածվել է նաև զանգվածային լրատվության միջոցներով: Հարկադիր կատարման ծառայությունն անհրաժեշտ է համարում հստակեցնել, որ հիշյալ հաղորդագրության մեջ վկայակոչվող հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանը Հարկադիր կատարման ծառայությաննախկինաշխատակից է, ով ծառայողական քննության արդյունքում ՀՀ գլխավոր […]
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Ոստիկանությունում 2017թ. ապրիլի 27-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը փաստաբան Տ.Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան […]
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյի հետ: Ողջունելով հյուրին և կարևորելով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ ծավալված սերտ համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ համատեղ աշխատանքի արդյունքում արդեն իսկ հաջողությամբ կյանքի են կոչվել և շարունակում են իրականացվել մի շարք ծրագրեր: «Երևանի քաղաքապետարանը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում […]
«Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անդրադառնում է 6-րդ գումարման խորհրդարանում իրենց ապագա գործունեությանը, «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցության հնարավորությանը, իրենց դաշինքի նկատմամբ եղած քննադատություններին: Henaran.am-ի հարցին ի պատասխան նա նշում է, որ խորհրդարանում կկարողանան տարբեր հարցեր բարձրացնել, իրենց անհամաձայնությունը հայտնել իշխանությունների վարած քաղաքականությանը, ճիշտ ուղիներ ցույց տալ: –Պարո´ն Սարգսյան, իհարկե, մանդատներ ունի «Ելք» դաշինքը, […]
ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Արմենպրես լրատվական գործակալության հարցին Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ մոսկովյան հանդիպումից առաջ Բաքվի կողմից շփման գծում իրավիճակի լարումը, որի հետևանքով Արցախի ՊԲ զինվոր է զոհվել։ Տիգրան Բալայան. Բանակցային գործընթացում որևէ հիմնավոր խոսքի բացակայությունը Ադրբեջանը փորձում է լրացնել խոսելով սադրանքների լեզվով։ Բաքուն կրկին ցույց է տալիս, որ չի կարևորում բանակցային […]
Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա մայիսի 18-ին: Այդ մասին ասաց լրագրողներին տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նա նշել է, որ մանդատների բաշխումն արդեն կատարվել է, եւ որոշված է, թե յուրաքանչյուր կուսակցությունը քանի մանդատ է ստանալու: Այդ մասին կուսակցություններին կտեղեկացնեն սահմանված ժամկետում, որպեսզի համամասնական ցուցակներում ընդգրկված մարդիկ ցանկության դեպքում մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնեն եւ դրա […]
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Լիբանանի բիզնեսի պլանավորման հարցերով պետական նախարար Մայքլ Ֆարաոնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը հույս է հայտնել, որ պարոն Ֆարաոնի այցը Հայաստան նոր թափ կհաղորդի հայ-լիբանանյան խորը արմատներ ունեցող հարաբերություններին, բիզնես կապերի զարգացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Նշելով, որ ներկայում ՀՀ-ում գործում է լիբանանյան կապիտալով 211 ընկերություն՝ Կարեն Կարապետյանը համոզմունք է […]
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությանը՝ փոխնախարարներ Ռադեկ Պոլիսարի և Թոմ Ֆիլիպի գլխավորությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման համար: Անդրադառնալով առողջապահության ոլորտում հայ-չեխական գործակցության հեռանկարներին՝ կառավարության ղեկավարը կարևորել է առողջապահական բիզնեսի և ներդրումային […]
























