25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երբեք չհանձնվեք. Ինքնատիպ ակցիա Ծիծեռնակաբերդում /ֆոտո/տեսանյութ/

Արևմտյան Հայաստանում ծնված պապերի գենետիկ կոդը իր մեջ կրող՝ ֆոտոլրագրող, վավերագրող, ազատամարտիկ  Մուշեղ Գասպարյանը հավատում է, որ դեռ հետ ենք բերելու կորցրած հայրենիքը:

Ացած տարի, ապրիլյան պատերազմի օրերին հայ զինվորի ոգին ավելի բարձր պահելու նպատակով Գասպարյանը ստեղծել է 125 մետրանոց դրոշ. «100 մետրը խորհրդանշում է մեր հարյուրամյա ցեղասպանության պատմությունը, իսկ 25-ը՝ մեր անկախության պատմությունը: Այդ անկախության նվաճումը սկսվեց 1988 թվականից , երբ իմ ընկերները՝ Մովսեսը, Արամը և մյուսները վերցնելով եռագույն դրոշը պայքարեցին մեր ապագայի համար: Ցավոք պատերազմը ավարտվեց ու նորից սկսեց…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մուշեղ Գասպարյանը:

IMG_8720

Գասպարյանը գտնում է, որ պետք է  ապրիլի 24-ին ավելի շատ հայոց ոգին բարձրացնող միջոցառումներ ու ծրագրեր իրականացվեն.« Ես այս տարի այդպես արեցի: «Ծիծեռնակաբերդ» պանթեոնում ամբողջ ժողովուրդը հավաքված ՝ բլուրով բարձրացրեց 125 մետրանոց դրոշը»,-մանրամասնեց Մուշեղ Գասպարյանը հավելելով, որ իրեն հաջողվել է դրոշը գրանցել Գինեսի ռեկորդների գրքում:

TY7UI

«Արտագաղթը փրկության ձև չի, ներգաղթն է փրկության ձևը: Երբեք չհանձնվեք՝ սիրելի հայրենակիցներ»,-կոչ է անում Մուշեղ Գասպարյանը ցավ հայտնելով, որ թշնամու կրակոցներից տալիս ենք զոհեր:

Նշենք, որ Ծիծեռնակաբերդ դրոշը բարձրացնելուն մասնակցել են նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության անդամները:

Մանրամասները՝ տեսանյութում:

IMG_8699

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ