Ինչպիսի իշխանություն ունենք Հիսուս Քրիստոսի հետ /տեսանյութ/
Ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: […]
Ապրիլի 28-ին, ժամը 02:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշի 13-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տներից մեկի վարձակալ՝ 1989 թ. ծնված Ա. Գ.-ը փորձել է ինքնասպան լինել՝ կախվելով բակում գտնվող ավտոտնակի […]
Թերթի հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ -2018թ․ Սերժ Սարգսյանը սահմանադրական ճանապարհով պետք է հեռանա։ Կարո՞ղ է այն փոփոխությունների ճանապարհ բացել։ -Դեռ հարց է՝ հեռանալու՞ է, թե՞ ոչ։ Էականը հեռանալը չէ։ Էականն այն է, թե հասարակությու՞նն է որոշում կայացնելու, թե՞ մարդկանց ինչ-որ մի խումբ։ Երբ հասարակությունը որոշումներ կայացնելուց օտարվում կամ գնվում է, ապա […]
Արարատյան դաշտի տարբեր հատվածներից, հատկապես Վեդի, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերից զանգեր եմ ստանում, որ այս գիշեր սպասվում է ցրտահարություն, նման բան չկա, առաջիկա գիշերը Արարատյան դաշտում կանխատեսվում է +9…+11 աստիճան տաքություն: Ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում կարող եք համարել ավարտված: Հ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում:
«Մա’մ, բա իմ պապան ո՞ւր ա, բա իմ պապան ե՞րբ ա գալու, ինչի մեր հետ չի ապրում: Բա պապայի համար ծաղիկ չենք տանո՞ւմ…»,- հորը միայն նկարներից ճանաչող հնգամյա Դավիթի հարցերի շարանն անսպառ է, հոր կարոտն՝ անծայր: Դավիթը ծնողների յոթ տարվա սպասումն է, բայց ծնվեց հոր մահվանից յոթ ամիս անց` հոր ծննդյան օրն ու ստացավ արդեն նահատակ հոր […]
Ապրիլի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 440 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Հայ հանրային միտքը վերջերս ալեկոծվեց և մի վերջնագիր-ուղերձ հղեց ՄԱԿ-ին: ՈՒղերձը ցանկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն փրկել համաշխարհային խայտառակությունից: Զուտ հայեցի և ազնվական է նպատակը: Չէ՞ որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կամենում է իր գլխավոր տնօրենի թափուր տեղը հրամցնել ՌԴ-ում Ազերբայջանի դեսպան և տվյալ պետության մշակույթի նախկին նախարար Փոլադ Բյուլբյուլօղլուն: Հայոց հանրամիտքը կրակ է կտրել, այդ ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով է համաշխարհային […]
«Տարոն Մարգարյանը երկրապահ մարդ է ու երկրապահները պարտավոր են սատարել և լինել ընկերոջ կողքին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Ավետիսյանը: «Տարիներ շարունակ իր արած գործով Տարոն Մարգարյանը ապացուցել է, որ իր խոսքի տերն է»,-ընդգծեց Անդրանիկ Ավետիսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
Հարգելի համաքաղաքացիներ, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին ժամը 22-00-ից մինչև հաջորդող օրերի ժամը 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի: Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
























