25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ախր, էս արձանը խորհրդանշում է պատմական Հայաստանը, որից խրտնած ճագարի նման փախչում են Սիրելի Առաջնորդն ու նրա սազանդարները

Հակոբ Կարապետյանը գրում է. Մեր թանկագին Անահիտ Արամազդովնային վերագրվող արձանի հետ կապված ինչ շահարկում ասես արեցին, երբ ով ասես, նրա վրա փիառվեց՝ երբեմնի Աշոտյանից սկսած մինչեւ ներկայիս քպ-ական մանրումեծ մարդիկ։ Այդուհանդերձ, մի երկու բան ունեմ ասելու սույնի վերաբերյալ։ Նախ, հանրահայտ է, որ արձանի ֆրագմենտը 19-րդ դարի վերջում է հայտնաբերվել՝ պատմական Փոքր Հայքի տարածքում, եւ մեր […]

Պայթյունի զոհերի թիվը հասել է 51-ի /Տեսանյութ/

Mehr-ի փոխանցմամբ՝ Իրանի Հարավային Խորասան նահանգում ածխահորում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 51-ի։ Դժբախտաբար, 17 մարդ դեռ մնում է հանքահորում փլատակների տակ: Հարավային Խորասան նահանգի իշխանությունները երկուշաբթի օրվանից եռօրյա սուգ են հայտարարել։  

Գլխավոր դատախազը պետք է Փաշինյանի դեմ գործ հարուցեր

ՀՀ գլխավոր դատախազը պետք է Փաշինյանի դեմ գործ հարուցեր պետական դավաճանության համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախկին դատավոր, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Կիմ Բալայանը: «Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի կազմում պետական դավաճանություն էր, որը հանգեցրեց այնտեղից հայերի զանգվածային տեղահանմանը։ Եվ Հայաստանի վարչապետի գործողությունները պետք է իրավական հետևանքներ ունենան նրա համար»,- նշում է Բալայանը: […]

Հայաստանում նոր քաղաքական նախագծի պահանջը հրատապ է դարձել

Ամբողջ աշխարհում սկսվել է “Ոչ նախկին, ոչ ներկա” շարժումը։ Ավանդական կայուն կառավարման երկրներից մեկում, Բրիտանիայում, այդ շարժումը գլխավորում է Նաջըլ Ֆարաջն, իր Ռեֆորմների կուսակցությամբ եւ, մեծ քայլերով, անսպասելի հաջողություններ է գրանցում։ Համակարգային կուսակցությունները’ Լեյբերիստները եւ Թորինը, գլորվում են անդունդ։ Գերմանիայում ոչ նախկիները, ոչ ներկաները Այլընտրանք Գերմանիայի Համար կուսակցությունն է, որը պայքարում է Գերմանիայի սուվերենության աստիճանը […]

«Ռուս սահմանապահները ՀՀ մեկնողներին զգուշացնում են` ոչ բարեկամական երկիր մեկնելու մասին»

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը գրում է․ «Հայաստանը Ռուսաստանի համար այլևս ոչ բարեկամական պետություն է: Ինձ հանդիպած, Ռուսաստանից Հայաստան ժամանած արդեն երրորդ ոչ հայազգի ՌԴ քաղաքացին է հայտնում, որ ռուս սահմանապահները Հայաստան մեկնողներին զգուշացնում են ոչ բարեկամական պետություն մեկնելու մասին: Եվ, եթե այդպես է, ապա ստացվում է, որ, ի դեմս 102-րդ ռազմաբազայի, Ռուսաստանի համար ոչ բարեկամական […]

Ծեծել են Վանո Սիրադեղյանի որդուն

Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ օրեր առաջ ծեծի է ենթարկվել իր եղբայրը՝ Դավիթ Սիրադեղյանը։ Օրագիր.News-ը գրում է, որ  կապ է հաստատել  Արփի Սիրադեղյանի հետ, որը պատմել է դեպքի մանրամասները․ «Մի քանի օր առաջ եղբայրս «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում է եղել, որտեղ դեռևս չպարզված հանգամանքներում վիճաբանություն […]

Առավոտյան աղոթք

«Ես պիտի օրհնեմ քեզ Տե՛ր, պիտի ցնծամ առավոտյան քո ողորմությամբ, որովհետև դո՛ւ եղար իմ պաշտպանն ու ապաստանը և դժվար օրերիս օգնականը։ Ով Զորաց Աստված, քեզ սաղմոս կերգեմ. որովհետև, ով Տե՛ր, դու ես իմ պահապանն ու ողորմության Աստուածը»։ Սաղմոս 59։16-17

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ