25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 274 մարդ /Տեսանյութ/

2006 թվականից ի վեր Իսրայելի և Հեզբոլլահի հակամարտության ամենամահաբեր օրն է գրանցվել: Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է 274 մարդ,   հազարավոր մարդիկ փախչում են երկրի հարավից: Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ավելի քան 1000 հոգի վիրավորվել  և վնասվածքներ են ստացել  Իսրայելի կողմից հասցված ռմբակոծությունների պատճառով: Լիբանանի վարչապետն ասում է, որ Իսրայելի գործողությունները «քաղաքացիների բնաջնջմանը միտված  […]

Սամվել Բաբայանը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը

«Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը վիժեցրել է Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման եւ արցախահայերի էթնիկ զտման օրը՝ սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախյան պատերազմի տարելիցի նախօրեին՝ սեպտեմբերի 18-ին, Արցախի պատգամավորները փորձել են Արցախի ԱԺ նիստ հրավիրել, իսկ օրակարգային միակ հարցը եղել է սեպտեմբերի 19-ը արցախահայերի դեմ իրականացվածը ցեղասպանության օր հռչակելը: Սամվել Բաբայանի «Միասնական […]

Ամերիկացիները սկսել են բաց «խաղալ»: Որտեղ կհայտնվի Հայաստանը

Ամերիկյան լրատվամիջոցները և փորձագիտական շրջանակները վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են անդրադառնում Հարավային Կովկասում իրավիճակին, սակայն ուշագրավ է, որ այդ հրապարակումների ենթատեքստը առավելապես նույնական է: Ի մասնավորի, օրերս ամերիկյան պարբերականներից մեկը հրապարակել է մի հոդված, որը վերնագրված է «Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս»: Այս հրապարակումն առաջին հերթին ուշագրավ է նրանով, որ հեղինակները ամերիկյան հայտնի […]

Խիստ ուշագրավ. «Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավո՞րն է

««Ժողովուրդ» օրաթերթին խիստ ուշագրավ հանգամանքներ են հայտնի դարձել օրերս մեծ «շուքով» բացահայտված իշխանության յուրացման գործով։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իշխանությանը հեռացնելու համար հավաքագրված անձանցից ոմանք իրենց հետ կատարվածի մասին, թե իբր գումարի դիմաց իրենց տարել են վարժանքների, որ «հետո իշխանությանը մաքրեն», պատմել են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ Սյունեցի պատգամավոր Խաչատրյանը, լսելով տեղեկությունը, […]

Լիսկայի ատենախոսությունն ու ԱԺ աշխատակազմի ղեկավարի դիպլոմը

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Բացահայտ հանցանք որակված գործին, որն անմիջական առնչություն ունի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ, այդպես էլ պատշաճ պատասխան չեն տալիս։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, նշանակվելով ՀՀ բարձր պաշտոնի, որոշել է նոր մասնագիտություն ձեռք բերել, բայց կրթական ողջ գործընթացը խիստ կասկածահարույց է: Նա պրակտիկա է անցել […]

Ավինյան Տիգրանը որոշել է «զա պրինցիպ» նահանջել

«Իրավունք»-ը գրում է. «Ասում են՝ Երեւանի քաղաքապետ Ավինյան Տիգրանը որոշել է «զա պրինցիպ» նահանջել, ու ինքն է ՔՊ-ականներին առաջարկել, թե եթե դժգոհ են իրենից, թող անվստահություն հայտնեն, ոչ թե պատերի տակ դժգոհեն։ Ըստ նույն աղբյուրների` Ավինյանն ասել է, որ տղավարի չի թիմակիցների «պադմոշկեքը», երբ իրենք են ժամանակին խնդրել` գալ ու տեր կանգնել քաղաքին»: Այս եւ […]

Իշխանությունը նպատակ ունի ՀԷՑ-ը խլել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ձեռքից

«Ժողովուրդ» -ը գրում է․ «Մի շարք խոշոր ձեռնարկություններում՝ ԶՊՄԿ-ում, «Լիդիան Արմենիայում» և այլ հաստատություններում մասնաբաժիններ ստանալուց հետո Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ականներն այս անգամ ընկել են «Հայէլցանցերի» հետևից։ Սեպտեմբերի 20-ին Ազգային Ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկում էր ծավալել էլեկտրաէներգիայի խափանումների, անջատումների հետ կապված հարցերի վերաբերյալ։ Քննարկմանը, որը վարել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ խմբակցության քարտուղար Արթուր […]

Դուք Վանոյին ինչ ընկերներ, այ թյուրիմացություններ. Արփի Սիրադեղյանը մանրամասնել է

Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայ ազգային կոնգրեսի անդամներին։ Գոնե էնքան տղամարդ կամ մարդ եղեք, որ տարեք հիվանդանոց մարդուն, քացով խբած մեջքի հատվածը, ծակած գլուխն ու այլնը հետազոտեք։ Ոչ թե թողեք արյունլվիկ հեռանա էտ շենքից։ Դուք Վանոյին ինչ ընկերներ, այ թյուրիմացություններ։ Ով որ խփել է, էտ ոտքը Աստծո կամոք ջարդվի։ […]

Աղոթք զինվորի համար

Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, հանուն Քո Սրբասուրբ Մոր՚ Աստվածածին Կույս Մարիամի բարեխոսության լսիր իմ այս աղոթքը որդուս (ասեք ձեր որդու կամ այլ զինվորյալների անունը, ում համար ուզում եք աղոթել), որ այժմ ծառայում է Հայոց բանակում։ Մարդասեր Տեր, նախ խնդրում եմ ներիր նրա կամա և ակամա մեղքերը, որ գործել է Քո առջև, տրվելով իր երիտասարդական […]

Թուրք ոստիկամը սեռական ոտնձգության է դիմել 12-ամյա երեխայի նկատմամբ

Թուրքիայում երեխաները շարունակում են բռնության զոհ դառնալ: Այս անգամ նմանատիպ դեպք է գրանցվել հարավային Ադանա նահանգում, սակայն արդեն ոստիկանության աշխատակցի մասնակցությամբ: Թուրքական «Ekol TV»-ի հաղորդմամբ՝ ոստիկանության աշխատակիցը դպրոց գնալու համար տանից դուրս եկած օտարազգի 12 տարեկան աղջկան նախ մեքենայով հետևել, ապա կտրել է նրա ճանապարհը և ցույց տալով ոստիկանության աշխատակից լինելու հավաստագիրը՝ նրան նստեցրել մեքենան: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ