Արժեզրկում են Քարահունջը, մշակութային տեռոր է կատարվում. մասնագետները ահազանգում են
Այսօր մամուլի ասուլիսին «Փրկենք Քարահունջը» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Նանա Հերունին, ճարտարապետ «Ազգային հնչյուն ստուդիայի» տնօրեն Թովմաս Բադալյանը, իրավաբան Պերճուհի Եթարյանն անդրադարձան Քարահունջում իրականացվող պեղումներին՝ նպատակ ունենալով ներկայացնել, թե Քարահունջը քարե աստղադիտարան չէ: Նանա Հերունին ասաց, որ պեղումներն արվում են պետության կողմից տրված լիցենզիայով, Աշոտ Փիլիպոսյանն է ստացել: «Լիցենզիան տվել է միջգերատեսչական հանձնաժողովը, որի անդամ է […]





































