13 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Արցախ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Արցախ։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կմասնակցի տոնական միջոցառումներին: Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրն է: Մեծ հայրենականում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներն են:

Խաղամոլության էպիդեմիան եւ Փաշինյանը

Փաշինյանը ժամանակին նախկիններին քննադատելուց նշում էր, որ խաղերի բիզնեսը մեր երկրի տնտեսության մեջ հսկայական չափաբաժին ունի, և որ դա ուղղակի աննորմալ երևույթ է: Իհարկե, դա աննորմալ երևույթ է, բայց պարզվում է, որ խաղերի բիզնեսի չափաբաժինը մեր ՀՆԱ-ի մեջ վերջին մեկ տարում ոչ միայն չի նվազել, այլ մի բան էլ աճել է, ու կազմում է արդեն […]

Մարդիկ հիմար չեն ու անվերջ չեն հավատա այն զառանցանքին, որ, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը իրենց ազատություն է շնորհել

Նախարարներից մեկին լրագրողուհին հարց էր տալիս, թե ինչու՞ է իրենց մարզպետներից մեկը իր մոտիկներին ու բարեկամներին գործի ընդունում, չէ՞ որ դա փաստացի նախկին ռեժիմի գործելաոճի կրկնությունն է, որին ի պատասխան նախարարը հայտարարում է, որ նախկին ռեժիմի հետ զուգահեռներ անցկացնելը սխալ է, քանի որ հիմա մարդկանց (կապ չունի բարեկամ է, թե ոչ) աշխատանքի են ընդունում հաշվի […]

Պարոն վարչապետ համաձայն ե՞ք, որ փոքրիկ Արփինեն օգտվի այդ գրքից

Հիմա որ ասեմ. -Ասելու են ասաց` չէ՞ -Պարոն վարչապետը համաձայն է, որ փոքրիկ, աշխույժ Արփինեն, օգտվի այդ գրքից…. -Հաստատ` չէ, չէ՞… -Մենք էլ չենք ուզում. -Ոչ միայն չենք ուզում. -Այլեւ մեր ներսից` ահավոր թառանչ -Խելագարվելու չափ մեծ ցավ է բաձրանում… -Կանգեցրեք սերունդ պղծելու այս արհավիրքը… Հ.Գ. -Բաթոյ`ան…  -Դուք խաչ քաշեցիք ձեր վրա, -Որպես կին. -Որպես` […]

«Մեզ պետք է ազգային արժեհամակարգի ամրապնդում, կրթական ցենզի բարձրացում, հայրենասիրության քարոզում»

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը գրում է.  «Հայկական սովորույթները և արժեքները բավարարում են հայի կենսական պահանջմունքները և իմաստավորում կյանքը Ամենացավոտ հարվածը, որ հայ հասարակությունը արդեն 1 տարի է ստանում է, իշխանության կողմից ազգային արժեհամակարգի ուղորդված քայքայումն է: Այսինքն վերևից ծրագրավորված կատարվում է արժեհամակարգի <<հեղափոխություն>>: Արտասահմանյան հիմնադրամներից սնվող, ներկայիս իշխանությունների կողմից անթաքույց հովանավորվող, ազգությամբ հայ մի […]

Սերժ Սարգսյանը մեկնում է Արցախ

Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Արցախ։ Այս մասին  հայտնել են ՀՀԿ գրասենյակից։ Առայժմ հայտնի չէ՝ կմասնակցի արդյոք Սերժ Սարգսյանը հրապարակային տոնակատարություններին։ Հիշեցնենք, որ մայիսի 8–ին լրանում է Շուշիի ազատագրման 27–րդ տարին։

ԱԱԾ պետը ստանալու է ավելի քիչ աշխատավարձ, քան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը /տեսանյութ/

«Երբ քաղաքապետարանից ասում էին, որ օպտիմալացման արդյունքում կարող է հաստիքացուցակն ավելանալ, մտածում էի, որ բառախաղ կա, քանի որ գիտեմ, որ մեծ քանակությամբ հաստիքներ կան, որոնք պարզապես անարդյունավետ է քաղաքում ունենալը։ Հիմա փոփոխություն է տեղի ունեցել, և այդ հաստիքացուցակների թիվն էլ ավելի է մեծացվել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ում անհանգստացնում […]

Հայաստանը լիովին հավատարիմ է Եվրոպայի խորհրդի արժեքներին. Փաշինյան

Եվրոպայի խորհուրդը, որը նշում է ստեղծման 70-ամյակը, արժեքների ունիվերսալ համակարգ է՝ հիմնված մարդու իրավունքների, դեմոկրատիայի եւ օրենքի գերակայության վրա։ Այս մասին Twitter-ում գրել է Հայաստաի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը լիովին հավատարիմ է այդ արժեքներին եւ պատրաստ է աջակցել կազմակերպությանն ապագա բարեփոխումներում։ «Հայաստանի կառավարության, հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ցանկանում եմ Եվրոպայի խորհրդին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ