15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայաստանը լիովին հավատարիմ է Եվրոպայի խորհրդի արժեքներին. Փաշինյան

Եվրոպայի խորհուրդը, որը նշում է ստեղծման 70-ամյակը, արժեքների ունիվերսալ համակարգ է՝ հիմնված մարդու իրավունքների, դեմոկրատիայի եւ օրենքի գերակայության վրա։ Այս մասին Twitter-ում գրել է Հայաստաի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը լիովին հավատարիմ է այդ արժեքներին եւ պատրաստ է աջակցել կազմակերպությանն ապագա բարեփոխումներում։ «Հայաստանի կառավարության, հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ցանկանում եմ Եվրոպայի խորհրդին անսասան տոկունություն ի բարօրություն դեմոկրատիայի, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության եվրոպական մայրցամաքում, ինչպես նաեւ հանուն մեր իրավունքների, մեր ազատությունների եւ մեր Եվրոպայի»,- գրել է Փաշինյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ