22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱԱԾ պետը ստանալու է ավելի քիչ աշխատավարձ, քան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը /տեսանյութ/

«Երբ քաղաքապետարանից ասում էին, որ օպտիմալացման արդյունքում կարող է հաստիքացուցակն ավելանալ, մտածում էի, որ բառախաղ կա, քանի որ գիտեմ, որ մեծ քանակությամբ հաստիքներ կան, որոնք պարզապես անարդյունավետ է քաղաքում ունենալը։ Հիմա փոփոխություն է տեղի ունեցել, և այդ հաստիքացուցակների թիվն էլ ավելի է մեծացվել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ում անհանգստացնում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի անհամաչափ բարձրացումը.

«Երբ վերլուծում եմ, թե ինչ համամասնությամբ են քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրել, արձանագրում եմ հետևյալը` միջին և ստորին օղակները, որոնք մասնագիտական որոշակի ունակություններ, համայնքային ծառայողի ստաժ են պահանջում, ինչ-որ ցենզ ունեն, նրանց աշխատավարձերը բարձրացել է միջինը 25-30 տոկոսով։ Բայց քաղաքապետի, տեղակալների, թաղապետերի, թաղապետերի տեղակալների, թաղապետարանների աշխատակազմի քարտուղարների աշխատավարձը կրկնպատկվել է, 100 տոկոսով աճել է»,- ասաց Խաժակյանը:

Նա նաև հայտնեց, որ հաստիքացուցակի փոփոխման արդյունքում Երևանի քաղաքապետի աշխատավարձը 575 հազար դրամից դարձել է 1 միլիոն 200 հազար դրամ. «Պարզվում է, որ ԱԱԾ, ՊՎԾ պետերը, ոտիկանապետը, ՊԵԿ-ի ղեկավարը ստանալու են ավելի քիչ աշխատավարձ, քան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, երբ աշխատանքի բնույթների սարերի ու ձորերի տարբերություն կա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ