22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Հաստատում եմ, որ ծեծկռտուք, բռնի գործողություն չի եղել. Լիլիթ Մակունց

Հաստատում եմ, որ ծեծկռտուք, բռնի գործողություն չի եղել, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի և վերջինիս հոր հետ կապված ծեծկռտուքի մասին հրապարակումներին:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպե՞ս էր քաղաքացին վնասվածքներով հայտնվել հիվանդանոցում՝ Մակունցն ասաց.

«Որքանով մամուլի հրապարակումներից տեղեկացել եմ՝ որևէ վնասվածք քաղացին չի ստացել և հայտնվել է հիվանդանոցում բարձր ճնշման հետևանքով: Ինչ վերաբերում է մնացած հարցերին, քանի որ սա քաղաքական տիրությում գտնվող հարց չէ, միջանջնային է, կխնդրեմ, որ լրացուցիչ տեղեկատվություն փորձեք ստանալ հենց Արսեն Ջուլֆալակյանից»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մի քաղաքացի տեղափոխվել էր հիվանդանոց և հայտարարել, որ վիճաբանություն է ունեցել Արսեն Ջուլֆալակյանի և նրա հոր հետ:

Արսել Ջուլֆալակյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ ո՛չ իր, ո՛չ էլ Լևոն Ջուլֆալակյանի կողմից քաղաքացուն հարվածներ չեն հասցվել: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ