09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

«Հերիք է գրեք ՝ ՀՀԿ-ի ժամանակ այսպես էր, այնպես էր…». Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է.

«Նորելուկ լրագրողաքաղաքական վերլուծաբանների մի խումբ կա, որ ամեն կերպ չի ուզում կամ չի կարողանում հասկանալ շատ պարզ մի քանի բան։

Մենք Հանրապետականի օրոք ապրիլյան պատերազմ ենք հաղթել։ Բանակցային դիրքերում հրաժարվել ենք հող տալ՝ ինչպես Լուկաշենկոն ասաց, ու համանախագահները ստիպում էին Ադրբեջանին ճանաչել Արցախը՝ ինչպես վերջերս նշվեց: «ՀՀԿ֊ն Ալևին չէր և չի համարում կիրթ ու նորմալ մարդ։

ՀՀԿ-ականները բոլոր միջազգային հարթակներում Ռուսաստանի պետդումայից մինչև ԵԽԽՎ ու ԱՊՀ հարթակներ ցույց են տվել Ադրբեջանի տեղը և, այո՚, ժողովրդին կեղծ խաղաղասիրություն չեն քարոզել՝ ինչպես այսօրվա իշխանությունը։

Հերիք է գրեք ՝ ՀՀԿ-ի ժամանակ այսպես էր, այնպես էր…

Մեր ժամանակ Սանկտ Պետերբուրգ ու Վիեննա է եղել, դե պահեիք։

Մեր ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ենք ունեցել, դե պահեիք, և այսպես շարունակ…

Հ.գ 800 հեկտարից խոսելուց առաջ հիշեք շուրջ 800.000 հեկտարը, որ ազատագրվել ա։ Հաստատ այդ ազատագրման հրամանատարը Նիկոլը չէր»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ