24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եվրատեսիլ 2019. Սրբուկի 1-ին փորձը Թել Ավիվում /տեսանյութ/

Եվրատեսիլ 2019-ին հաշված օրեր են մնացել և Հայաստանի պատվիրակությունն արդեն մեկնել է Իսրայել, որի մայրաքաղաք Թել Ավիվում մայիսի 14-ին մեկնարկելու է մրցույթը: Այսօր՝ մայիսի 6-ին, տեղի ունեցավ Սրբուկի առաջին փորձը, որից մի քանի կադրեր ներկայացնում ենք ստորև:

 

Բեմին Սրբուկը սև հագուստով էր, իսկ բեմական ձևավորումը արված էր կարմիր ու սև գույների համադրությամբ: Ելույթի կուլմինացիոն պահին Սրբուկը ծնկի է իջնում և կոտրում բեմի հատակը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 16-ին և կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում: Սրբուկը ելույթ է ունենալու առաջին համարի ներքո և ներկայացնելու է «Walking out» երգը:

Երգի խոսքերի հեղինակն է Գարիկ Պապոյանը, իսկ երաժշտության հեղինակներն են Lost Capital-ը (Հովհաննես Հովհաննիսյան, Աշոտ Պետրոսյան) և Tokionine-ը (Դավիթ Բադալյան):

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ